ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։