ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ՝ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՎՈՐՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

2021-04-07 16:41

Խորհրդարանում առաջադրվում են թուրքական ազդեցության գործակալները Դատելով նրանից, թե ինչպես են կազմվում արտահերթ նախընտրական մրցավազքի մասնակից կուսակցությունների ցուցակները, հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնությունը կպատկանի Ջորջ Սորոսին:

  • ՆԻԿՈԼԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՆԵՂԱՑՆԵԼ ԻՐ ԽԱՂԱԼԻՔԻՆ

    2021-04-06 09:05

    Վերջին երեք տարիներին հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկվել է նախագահության ինստիտուտը։ Արմատավորվել է այլ պատկերացում. նախագահն ընդամենը արտոնություններ հափռած ու պետական սուղ միջոցներն անօգուտ խժռող խաղալիք է Փաշինյանի ձեռքում։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԱՆՏԵՍՎԱԾ ՄԵՌԵԼՈՑԸ ԿԱՄ ԽԼՎԱԾ ԿՅԱՆՔԸ

    2021-04-05 18:39

    Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է. մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր գրառումը վերնագրել է « Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը»:

  • ԶՐՈՆԵՐԸ ՇԱՐՔ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ

    2021-04-05 18:24

    Գրեթե 3 տարվա ընթացքում իշխանության կուսակցությունում գործնականում չստեղծվեց քաղաքական ոչ մի լուրջ միավոր։ Բոլորը ինչպես որ կային, այնպես էլ մնացին զրոներ Փաշինյանի կողքին։ Այս ողջ ընթացքում նրանք խորապատկեր են ապահովել իր համար և շարունակում են դա անել առ այսօր։ Ընդ որում մի կաթիլ անգամ չամաչելով իրենց քաղաքական աճի իսպառ բացակայությունից։

  • ՍՊԱՆԵԼ ՎԻՇԱՊԻՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՇՈՒՇԻՆ

    2021-04-03 09:23

    Դա գրեթե 11 տարի առաջ էր, 2010-ի ամռանը։ Ավտոբուսը լի էր հայտնի մարդկանցով. զինվորականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, որոնք մեկնում էին Ստեփանակերտ՝ Համահայկական ֆորումի։ Տրամադրությունը բարձր էր, թեև միջոցառման անցկացման անհրաժեշտությունը թելադրված էր բանակցային գործընթացի հերթական անբարենպաստ զարգացումներով։ Ստեփանակերտ էին ժամանել նաև Սփյուռքի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ, օտարազգի գործիչներ։ Ինքնին հասկանալի է, որ ներկայացուցչական միջոցառման հիմնական ուղերձն այն էր, որ ցույց տրվեր հայ ժողովրդի միասնականությունը Արցախի Հանրապետությունը պաշտպանելու վճռականության մեջ։

  • ՊԱՐՈՆԱՅՔ ԹՈՒՐՔԱՀՊԱՏԱԿՆԵՐ, կամ՝ 3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԻՆՉԵՎ ԾՆԿՆԵՐԸ ՍՏԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ

    2021-04-02 08:54

    Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

  • ՏՈՒԶԻԿ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԳԵԼԽԵՂԴ

    2021-04-01 19:58

    Ինչքա՞ն ժողովուրդ է հավաքում Փաշինյանը գյուղերում: Չվախեցնենք ինքներս մեզ. շատ մարդ չի հավաքում, նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանդերձ։ Չարժե չափազանցել հանդիսատեսների հետաքրքրությունը նրա հնամաշ խաղացանկի նկատմամբ։ Եվ ահա, արտասանած ճառերում գոնե ինչ-որ բազմազանություն մտցնելու համար՝ Նիկոլը, զգետնելով պարկեշտությունն ու տարրական պատկերացումներն ամոթի մասին, յուրաքանչյուր գյուղական նախընտրական միտինգում սկսել է ընդդիմությանն անվանել գայլեր, իսկ իրեն՝ գելխեղդ։

  • Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽՄԲԱԿԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

    2021-04-01 12:04

    «Չեմ կարող որևէ բան բացառել, կամ պնդել»,-հնարավո՞ր է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մասնակցի առաջիկա ընտրություններին հարցին ի պատասխան հայատարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդմանը տված հարցազրույցում։

  • Ի՞ՆՉ ԱՐԺԵ AstraZeneka-ն «ՎՈԶի ՏՂԵՔԻ» ՀԱՄԱՐ

    2021-03-31 21:27

    Հայաստանում կորոնավիրուսի նկատմամբ վերաբերմունքը հետպատերազմյան շրջանում մեծապես փոխվել է այն վտանգների խորապատկերին, որոնք բնակչության ողջամիտ մասի կողմից ընկալվում են որպես լրջագույն սպառնալիք բուն պետականությանն ու ժողովրդի ֆիզիկական գոյատևմանը: Դրա համար էլ վարակվածների թվի կտրուկ աճը՝ սկսած մարտ ամսից, չհանգեցրեց բնակչության շրջանում փոքրիշատե էական մտահոգության և անվտանգության միջոցների ուժգնացման։ Հարկ է արձանագրել նաև, որ անցած տարվա ընթացքում աշխարհում նույնպես փոխվել է վերաբերմունքը վիրուսի նկատմամբ. շեշտը դրվում է ոչ թե քաղաքացիների կողմից անվտանգության միջոցների պահպանման, այլ առավելապես պատվաստումների վրա:

  • ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԿՅԱՆՔ ՈՒՍԱՊԱՐԿԻՑ ԴՈՒՐՍ

    2021-03-31 12:13

    Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: