ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՊՐԵԼ

2020-11-19 00:39

Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները»։ Հոդվածն ավարտել էի մեր ազգի բոլոր առողջամիտ և բանական ուժերին ուղղված կոչով՝ վերջապես բացել դուռը դեպի 21-րդ դար։

  • ՔԱՅԼՈՂՆԵՐԸ ԴԵՌ ՏԵՂ ՉԵՆ ՀԱՍԵԼ

    2020-11-18 23:00

    Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի և այդ վիճակի մանրամասների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։ «Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։

  • ԻՆՉՈՒ ԸՆԿԱՎ ՇՈՒՇԻՆ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

    2020-11-18 22:28

    Վլադիմիր Պուտինի հարցազրույցին կանդրադառնանք բազմիցս։ Եվ դա հասկանալի է. եթե Ռուսաստանի նախագահը բավական մեծ հարցազրույց է տալիս՝ նվիրված բացառապես մեկ խնդրի, Լեռնային Ղարաբաղին, դա ինքնին շատ բանի մասին է վկայում։ Բայց Պուտինի բոլոր մեսիջները չենք լցնի մեկ կույտի մեջ, առայժմ խոսենք մի քանիսի մասին։

  • ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ՈՐԸ ՉԻ ԵՂԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՇՈՒՇԻՆ

    2020-11-18 18:38

    Գրեթե 10 օր շարունակ բերդաքաղաքի հանձնման հարցը գտնվում է հայ հասարակայնության ուշադրության կենտրոնում: Եվ դա հասկանալի է ։ Չափազանց մեծ նշանակություն ունի Շուշին հայոց պատմության, մշակույթի, հոգևոր ժառանգության, Արցախի և Հայաստանի անվտանգության համար։ Դժվար է գտնել մեկ այլ քաղաք, որի հանդեպ մեր ժողովուրդն այդչափ քնքուշ զգացմունքներ ու այդպիսի անմար սեր տածի։ Դե, և դժվար է գտնել Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակի այդչափ բացարձակ մեկ այլ խորհրդանիշ։ Չենք խոսում արդեն ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակության մասին, ինչը սպառիչ կերպով և առհավետ արտահայտված է հայտնի արտահայտությամբ. ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՈՎՔԵՐ ՆԻԿՈԼԻՆ ԲԵՐԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐԵ՛Ք ՆՈՒՅՆԸ, ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ 2,5 ՏԱՐԻ ԱՌԱՋ

    2020-11-18 16:25

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին՝ նշելով, որ ինչպես ժողովուրդը 2,5 տարի առաջ իշխանության բերեց Փաշինյանին, այդպես էլ այժմ պիտի իշխանությունը վերցնի նրա ձեռքից։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

  • ՉՈՐՍ ՀԱՐՎԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏՈԾԱՆՈՒՆ

    2020-11-18 09:14

    Այն, որ վարչապետը մեծ ստախոս է, որը ոգեշնչված ստում է ամեն մանր ու խոշոր առիթով, ապացուցված է վաղուց և փաստերով։ Ժամանակին #սուտՆիկոլ հեշթեգը ամենատարածվածներից մեկն էր սոցցանցերի հայաստանյան մասնահատվածում։ Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գերազանցեց ինքն իրեն ստախոսության մեջ՝ անելով միանգամից մի քանի ստահոդ աղմկահարույց հայտարարություն։ Բայց այս անգամ ստացավ կոշտ պատասխան, այդ թվում՝ իր իսկ կառավարության անդամներից, ինչպես նաև երկրի աստիճանակարգում չորրորդ պաշտոնյայից։ Արդեն օրվա վերջում չորրորդ հարվածը նրան հասցրեց Հայաստանի նախագահը, պարզ ու հստակ արտահայտելով երկրի հասարակության գերակշիռ մասի կարծիքը։

  • ՊՈՒՏԻՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԱՐԶ ՉԷ

    2020-11-17 22:58

    Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս–քվոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

  • ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎԱՐՔ

    2020-11-17 19:14

    Դե, ահա արդեն նաև նախագահը՝ պաղպաղակի մեծ սիրահարն ու արքայազն Չարլզի ընկերը, միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։ Ինչպես կատակեց սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը, եթե արդեն նույնիսկ Անգլիա՜ն է... Իսկ գուցեև չկատակեց, գուցե դա այդպես է, որ կա: Քանզի բոլոր համարժեքներին, նույնիսկ Անգլիայում, արդեն հասկանալի է, թե ինչի կարող է հասցնել մարդ-աղետը. Բայց հենց նույն Անգլիայի համար՝ մեկ բան է, երբ աղետը վերաբերում է փոքրիկ Արցախին, և այլ բան է, երբ մի անհամարժեք առաջնորդի «շնորհիվ» աղետը կարող է ընդունել տարածաշրջանային բնույթ, իսկ գուցեև դուրս գալ տարածաշրջանի սահմաններից…

  • Politic.am. ՊՈՒՏԻՆԻՆ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    2020-11-17 17:05

    Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական հիմնական ձախողումներից մեկն այն էր, որ առանցքային պաշտոններում էին հայտնվում մարդիկ, ովքեր նախկինում հակռուսական գործունեություն են ծավալել։ Այդ նշանակումները խորացրեցին անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ռուսաստանի իշխանությունները սկսեցին չաջակցել Հայաստանի իշխանություններին։ Սա ահռելի խնդիր էր, երբ խոսքը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մասին էր։ Պատերազմի օրերը հատկապես ակնառու դարձրեցին հայ-ռուսական հարաբերությունների լարված լինելը և դրա հետևանքները, գրում է Politic.am-ը:

  • ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ. ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԻՆՔ ՇԱՏ ՎԱՏԻ ԵՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

    2020-11-17 15:06

    Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։