ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԻԿՈԼԸ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ Է ՀՐԱՀՐՈՒՄ

2020-05-12 14:58

Կառավարության սոցիալական օգնության գրեթե 2 մլրդ դրամը բաշխված է ոչ ըստ նշանակության, 9-րդ ծրագրով ՊՆ, ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները ստիպված են վերադարձնել նախկինում սոցիալական օգնության տեսքով ստացած գումարները։ Պարզվեց, որ կառավարությունն այստեղ էլ է սխալվել։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2 միլիարդից բաժին ստացածների մեջ կան նաև պատգամավորներ, ուստի նրանց կոչ արեց վճարել հարևանների կոմունալ պարտքերը:

  • ԼԱՆՑԱՐՈՏԵԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԻՆՔՆԻՆ ԱՐԴԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    2020-05-11 15:12

    Դե ահա, Հայաստանում բանը հասավ նաև Լանցարոտեի կոնվենցիայի վավերացմանը. առավել քան կասկածելի հերթական փաստաթղթի, որն իբր կոչված է պայքարել երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2020-05-11 15:05

    Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արտասանած պաշտպանական ճառը՝ ի սատարումն Սասուն Միքայելյանի, արժանի է ամենայն գովասանքի և, անշուշտ, կներառվի փաստաբանության դասագրքերում: Հատկապես դուր եկավ պասաժն այն մասին, թե իբր՝ ինչի՞ց է Էդմոն Մարուքյանը եզրակացրել, թե Սասուն Միքայելյանը շարժվում է իր կողմը։ Գուցե հուզված Սասունը որոշել էր դուրս գալ ծխելու և հանդարտվելո՞ւ։ Ինչո՞ւ է սադրիչ Մարուքյանն ընդառաջ գնացել նրան։

  • ՏՈՆԸ ՉՍՏԱՑՎԵՑ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄՆԱՑ…

    2020-04-25 16:15

    Այս օրը կարող էր դառնալ մեր կյանքի մասը, բայց չդարձավ օբյեկտիվ պատճառներով. սարսափելի ոչինչ չկա նրանում, որ այս տարի Քաղաքացու օրն աննկատ կմնա։ Ավելի ուշ, կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուց հետո մենք առիթ կունենանք նշելու այդ օրը. այսպես են իմքայլականները մեկնաբանում օրացույցի իրենց սահմանած կարմիր օրը չտոնելը։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՊԱՄԻՖԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՇԱՐԱԴՐԱՆՔ, ՈՐԻ ՎՐԱ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԵԼ ԱՊԱԳԱՆ

    2020-04-25 15:35

    «Առավոտ» թերթում հրապարակվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

  • Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԼԻԵՎԻ. ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ԴՐՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ

    2019-10-04 20:18

    Իլհամ Ալիևի ելույթը «Վալդայ» միջազգային ակումբի Սոչիում կայացած նիստում իսկական էքստազ առաջացրեց Բաքվի ԶԼՄ-ներում։ Թվում է՝ ոչ մի նոր բան չէր ասվել, ադրբեջանական քարոզչության նույն սովորական թեզիսները… բացառությամբ մի բանի. Ալիևը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ նրա աշխատակազմի վերլուծաբաններին անհրաժեշտ եղավ ավելի քան երկու ամիս մտածել, որպեսզի վերջապես պատասխան գտնեն, կա՛մ էլ Ալիևը համարձակվեց հայտարարել. «Ղարաբաղը դա Ադրբեջանն է։ Եվ բացականչական նշան», միայն Սերգեյ Լավրովի մեկնաբանությունից հետո, որ արել էր նույն ակումբի նիստի նախօրեին։

  • ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆ

    2019-10-04 16:41

    Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռուստախցիկների առջև մտահոգություն արտահայտեց գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակով։ Դա տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անմիջապես հետո։

  • Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՆԵՆԱԼՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԳՆԱՑ ԻՐԵՆՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    2019-10-04 14:30

    Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը, որն էլ հայտարարություն է տարածել երկրում տիրող վիճակի, ատելության մթնոլորտի, ընտրովի արդարադատության առաջացրած խնդիրների մասին։

  • Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՄԵՆԱՇԱՏԸ ՈՒ ԱՆԿԵՂԾԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԽՆԴՐԵԼԸ»

    2019-10-04 14:26

    Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

  • ԵՐԲ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ, ԿՐԿԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

    2019-10-03 19:57

    Ողջ պատմության ընթացքում մարդկությունը մշտապես բախվել է բնակության համար յուրացված բնական լանդշաֆտների դեգրադացիայի, օրինակ, տեղանքի անապատացման կամ ճահճացման հետևանքով։ Բայց հասարակական, քաղաքական կյանքում նույնպես կարող են տեղի ունենալ համանման գործընթացներ, և այդժամ «անապատացումը» հանգեցնում է երկրի անկման, իսկ երբեմն էլ նույնիսկ փլուզման։ Ավելին, գրեթե միշտ այդօրինակ վտանգավոր գործընթացները սկսվում են ներսից, աստիճանաբար։ Պատահական չէ, որ նշանավոր պատմաբան Ուիլյամ Ջեյմս Դյուրանտը իր հանրահայտ «Քաղաքակրթության պատմություն» աշխատությունում գրել է. «Հզոր ավանդույթներով երկիրն անհնար է նվաճել դրսից, քանի դեռ նա ինքը չի քայքայել իրեն ներսից։ Հենց ներքին անկումը, ինքնախեղդումն են նախորդում այդպիսի երկրի ռազմաքաղաքական թուլացմանը, իսկ այնուհետ նաև փլուզմանը»։