Քաղաքականություն

ԷՐԴՈՂԱՆԸ ՓՉԱՑՐԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ՍՔԱՆՉԵԼԻ ՊԱՏԿԵՐԸ»

2024-07-31 10:47
2004

Թուրքիայի նախագահ Էրդողանի այն վերջին հայտարարությունների խորապատկերին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ», ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է «լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները», և իբր՝ այդ համատեքստում ընթանում է հայ-թուրքական «առողջ երկխոսություն», արտառոց են դիտվում։ Թե իր զավթիչ էությամբ պարծեցող հարևանի հետ այդ ինչ «առողջ երկխոսության» մասին կարելի է խոսել, անհասկանալի է, բայց փաստն այն է, որ Էրդողանն իր այս հրապարակային հոխորտանքով բավականաչափ փչացրեց Արարատ Միրզոյանի երևակայության արգասիք հանդիսացող հայ-թուրքական առողջ երկխոսության «սքանչելի պատկերը»։ Պատկեր, որը փաշինյանական իշխանությունը համառորեն փորձում է հեռարձակել հայությանը։

  • ՍՐԱՆ ԵՆՔ ԱՐԺԱՆԻ

    2024-07-30 19:36
    1618

    Հետաքրքիր է, նրանք, ովքեր 2018-ին, իսկ առավելևս 2021-ին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ենթադրո՞ւմ էին, որ նրա կառավարման 6-րդ տարում ընդդիմադիր ցուցարարների դեմ ուժայինները կիրառելու են հատուկ միջոցներ, որոնց կիրառումն այդ պահի դրությամբ արգելված էր և միայն դրանից հետո ՝ երկու շաբաթ անց օրինականացվեց։

  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԱՏԻԿԱՆ

    2024-07-30 14:47
    1729

    Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իրենց այս «գործունեության» մեջ ադրբեջանցիները միջազգային գործընկերներ են գտել և, ցավալիորեն, ձեռքերն հասել են Վատիկան, այս մասին ահազանգել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

  • ՄԻ ՕՐ ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՊԱՏՄԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՔ «ՄՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-07-30 14:40
    1339

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՀՀ-Ն ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ 13 ՔԱՅԼ, ԸՆԴ ՈՐՈՒՄ՝ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔՈՎ

    2024-07-30 11:04
    1556

    «Վաշինգտոնյան մարզկոմի» և «եվրոպական պարտեզի» հակահայկական թեզերը շարունակում են ճանապարհ բացել դեպի Հայաստանի քաղաքացիների «միտքն ու սիրտը»։ Մեր «արևմտյան բարեկամների» կողմից Հայաստանի քաղաքացիների ուղեղների ագրեսիվ լվացումն ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ է ստանում՝ հաշվի առնելով Հայաստանում իշխող փաշինյանական իշխանության վարկանիշի հետևողական անկումը։

  • «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ՉԵՆ, ԹԵ ԿՀԱՂԹԵՆ, ՈՒՍՏԻ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ ԲԱՑԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ»…

    2024-07-30 08:35
    455

    Մոսկվան պատրաստվում է ռազմավարական (ռազմական և տնտեսական) համագործակցության պատմական համաձայնագիր ստորագրել Թեհրանի հետ, իսկ դա առանցքային փաստարկներից մեկն է հօգուտ նրա, որ Ռուսաստանը բնավ մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Ի դեպ, երկու կողմերն էլ շատ լավ հիշում են Փաշինյանի ոչ պակաս «պատմական» թեզը, որ ՀՀ-ն կարող է փակել Իրանի հետ սահմանը։ Արևմուտքում ու Ռուսաստանում քաղաքագետները խոսում են այն մասին, որ Իրանն ու Իսրայելը առավել քան երբևէ մոտ են մեծ պատերազմին, ընդ որում դրա ելքը, բոլոր կանխատեսումներով, շատ ցավոտ կլինի Իսրայելի համար։ Նեթանյահուն օրերս հանդես եկավ ԱՄՆ-ին ուղղված առաջարկով՝ ռազմական դաշինք ստեղծելու Իրանի դեմ. Թեհրանից տեղնուտեղը արձագանքեցին…

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ, ՈՐ 3 ՏԱՐԻ ԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ ԱՐՑԱԽՆ ՕԿՈՒՊԱՑՆԵԼ

    2024-07-29 13:22
    560

    44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին:

  • ՉՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶԸ ԵՎ ՄԵՌՆԵԼ

    2024-07-29 09:20
    549

    Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

  • ՆԻԿՈԼԻ «ՀԱՄԱՏԵՔՍՏԱՅՆԱՑՄԱՆ» ՊԱՀԸ

    2024-07-27 09:27
    1271

    Ի՞նչ է անում հայկական քաղաքական դաշտը, երբ պարապ է մնում: Ճիշտ է, վերլուծում է Ամերիկայում կայանալիք ընտրությունները: Իրոք որ, ինչո՞ւ չզբաղվի դրանով, երբ հանրապետությունում ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ… Ամերիկյան ընտրություններով առանձնակի մտահոգ են իշխանությունների օրակարգը սպասարկող փորձագետները։ Ասում են՝ վե՛րջ, Բայդենը հեռացավ, գիպսը հանում են, ամեն ինչ կորած է… Կգա չարանենգ Թրամփը, կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, և խեղճ Փաշինյանը կրկին կհայտնվի Մոսկվայի ամուր գրկում, որից այնքա՜ն մեծ հույս ուներ դուրս պրծնել պատերազմում Ռուսաստանի պարտության դեպքում։

  • ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳՆԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞

    2024-07-27 09:21
    705

    Մինչ Փաշինյանն ու իշխող ողջ վերնաշերտը գտնվում են արձակուրդում, նրանց մտերիմ աղբյուրներից մերթընդմերթ տեղեկություններ են արտահոսում, որ արձակուրդից վերադառնալուց հետո ռեժիմի պարագլուխը հայտարարելու է հերթական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Մեր հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Փաշինյանի վերջին մարզային շրջագայությունները, ՔՊ-ի կուսակցական ստորաբաժանումների հետ հանդիպումները և իշխող ուժի ներսում կառուցվածքային փոփոխությունները շատ նման են նախընտրական քայլերի, սակայն իշխանական ճամբարից մշտապես հավաստիացումներ են հնչել, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու։