ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԿՈՆՑԼԱԳԵՐՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓՈՐՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԹՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԷԻՆ

2023-04-04 15:57

Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:

  • ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՑ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՎ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՎՐԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

    2023-04-04 08:55

    Կարծես թե բոլորին վաղուց հայտնի են այն հնարքները, որ կիրառում են իշխանությունները պետականության և անվտանգության առումով լրջագույն իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Բայց միևնույնն է, այդ պրիմիտիվ հնարքներից շարունակում են օգտվել մի պարզ պատճառով. իշխանություններն այն աստիճան են կապը կտրել, հատել բացարձակապես բոլոր կարմիր գծերը, այնքան լպիրշ, սանձարձակ ու անթաքույց ցինիկ են պահում իրենց, որ նորմալ մարդկանց շունչն իսկապես կտրվում է. ախր մի՞թե կարելի է այսպես, չէ՞ որ չափ ու սահման պիտի լինի... Կարելի է, քանզի չափ ու սահման սրանք չեն ճանաչում, և կդիմեն անխտիր ամեն քայլի՝ իշխանությունն ու անձնական բարեկեցությունը չկորցնելու համար։

  • ՈւԶՈՒՄ ԵՄ «ՍԵՎ» ԼԻՆԵԼ

    2023-04-04 08:49

    Մարտի 31-ի օրը հերթական անգամ ցայտուն ընդգծեց մեր երկրում առկա հակադրությունը «սևերի և սպիտակների» միջև։ Այդ օրը «սևերը», բնականաբար ավելի «սև» դարձան բացարձակ անմեղ ղեկավարության վրա ցեխ նետելու իրենց հերթական ճիգերի շնորհիվ, ինչի պատճառը «կիրթ» և «կառուցողական» ադրբեջանցիների կողմից ինչ-որ ողորմելի մի քանի հարյուր մետրի զավթումն էր հեռավոր սահմանամերձ ծակուռում, որը բացարձակապես ոչ մի արժեք չեն ներկայացնում «ժողովրդավարության բաստիոնի» և նրա անկասկած լուսավոր ապագայի համար։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԵԿ ԱԼԻԵՎՆ Է ԽՈՍԵԼ, ՄԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆՆԱՆ

    2023-04-03 13:37

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ 11 հազար դասալիք ունենալու մասին հայտարարությանը, գրում է.

  • ԻՆՉՈՒ՞ Է ԿԵՂԾ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ» ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

    2023-04-01 10:02

    Շատերս ենք հիշում մեր մանկության տարիների այն զվարճախոսությունը, երբ քիչ թե շատ աչքաբաց երեխաներից մեկը դեմքի լուրջ արտահայտությամբ մյուսին հարցնում էր․ «կուզեի՞ր՝ միլիոնատեր լինեիր, բայց գլխիդ մազերի տեղը խառը կանաչի աճեր»։ Մանկական այս գայթակղիչ հարցադրումն անտեսում էր օբյեկտիվորեն հնարավոր ու անհնար մյուս ելքատարբերակները։ Դիցուք՝ գլխին կարող է խառը կանաչի աճել, բայց միլիոնատեր խեղճ երեխան այդպես էլ չդառնա։ Կամ միլիոնատեր լինելով հանդերձ՝ շարունակի պահպանել մորուց ունեցած մազերը։ Դեռ չենք խոսում ավելի էկզոտիկ տարբերակների մասին՝ միլիոնատեր, իսկ գլխին՝ … ալոե։

  • ԱՀԱԳՆԱՑՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է

    2023-04-01 09:05

    «Արևմուտքին ձեռնտու է, որ Արցախում հայ չմնա» 100 օր առաջ Արցախում և Հայաստանում չէին կրակում։ Որոշակի ժամանակից ի վեր արդեն կրակում են, կան զոհեր (երեք ոստիկան՝ Արցախում, զինվոր՝ Երասխում)։ Շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի ակներև էր Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի երկայնքով առաջխաղացման փորձը՝ բարձունքների գրավմամբ. Ալիևն ընդունեց, որ ճանապարհ է հարթում դեպի Սյունիք։ Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները չվերադարձրեցին ադրբեջանցիներին ելման դիրքեր։ Ակնհայտ է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի քայլ չի ձեռնարկում Արցախում ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՔՎԵԱՐԿԵՔ ՔՊ-Ի ՕԳՏԻՆ` ՄՆԱՑԱԾԸ ՆԻԿՈԼԸ ԿԱՆԻ

    2023-03-31 12:04

    2021թ-ին ՔՊ-ն Սյունիքի մարզի Տեղ գյուղում 952 ընտրողներից «ստացել է» 591 ձայն (62%): Նիկոլն իր նախընտրական «խոստման» համաձայն, Տեղ գյուղի տարածքների որոշ մասը ևս պատրաստվում է թողնել ցեղասպանություն պատրաստող երկրին (ըստ ԱԱԾ երեկվա հաղորդագրության):

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՈՒ՞Ր ՄՆԱՑ «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ» ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ

    2023-03-30 11:24

    Ուզում էի անդրադառնալ այս հերթական ու սպասելի ֆիասկոին։ Չեմ համբերում զայրույթս արտահայտել Նիկոլի դատարկ, ստախոս, մեծամիտ և վնասարար ևս մեկ քայլի մասին։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-29 13:30

    Արցախում անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի տասնյակ մարդիկ՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, բերում են առաջնային նշանակություն չունեցող ապրանքներ և մարդկանց վերջին միջոցների հաշվին մեծ գումարներ են վաստակում։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։  

  • ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵ՞Ր

    2023-03-28 19:16

    Ադրբեջանական զինվորականները մոտեցնում են տեխնիկան Հայաստանի հետ սահմանին և Արցախի շփման գծին, որտեղ փորձում են նոր դիրքեր գրավել, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ ծրագրերին դիմակայում են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները և ռուս խաղաղապահները, որոնք փոքր ուժերով փորձում են զսպել ահագնացումը, ուստի, ինչպես հայտնում են ղարաբաղյան աղբյուրները, տեղակայել են իրենց դիրքերը ագրեսորներից տասնյակ մետր հեռավորության վրա։