ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ

2022-03-06 12:07

ԱՄՆ-ը ( Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար, քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը:

  • ՈՍԿՈՒ ՍԱՐԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԱՆՑՔԵՐ

    2022-03-04 19:56

    Դեռևս այս տարվա փետրվարի կեսերին, ուկրաինական իրադարձությունների փաստացի մեկնարկից 10 օր առաջ, Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում քննարկում էին Եվրամիության ներդրումային նախագիծը Հայաստանում: Խոսում էին բարեփոխումների, ժողովրդավարական վերափոխումների գործում Հայաստանի կառավարության հաստատակամության ու այլևայլ բաների մասին: Մի խոսքով, ստանդարտ ձևաչափով քննարկեցին ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության հարցերը, որը երկիրը պետք է ստանար առաջիկա 5 տարիների ընթացքում: Իսկ հետո սկսվեց ՌԴ ռազմական գործողությունն Ուկրաինայում, սկսվեց պատժամիջոցների զուգահեռ գործընթացը և ԵՄ-ի աննախադեպ բացահայտ ճնշումը բոլոր նրանց վրա, ովքեր չեն դատապարտում Կրեմլին։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՌԱՆՑ ԱՅՍ ՔԱՅԼԵՐԻ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՑՎԻ, ԱՊԱ ՆԻԿՈԼԱՎԻՐՈՒՍԸ ՄՆԱԼՈՒ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-03-03 18:40

    Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.  

  • ԵՐԿՈՒ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈԳԻՆ

    2022-03-03 15:46

    Որքա՜ն նման են այնուամենայնիվ Զելենսկին ու Փաշինյանը: Երկու պոպուլիստ-դատարկախոս, որոնք հասցրել են իրենց երկրները ողբերգության, ընդ որում անչափ գոհ են իրենցից և բացարձակապես զուրկ մեղքի զգացումից։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՑ «ԱՍԱԼԱ»-Ի ՀԱՄԱՐ

    2022-03-02 17:34

    Այսօր առավոտից ԱԺ-ում ծավալվելու է հերթական զավեշտը. այս անգամ «նախագահի ընտրություններ» անվանումով։ Ոչ ոք չի կասկածում, որ նախապես կազմած սցենարը ՔՊ- խմբակցության կողմից կխաղարկվի հալած յուղի պես և դժվար թե լուրջ խափանում տա։ Քանզի միակ թեկնածուն միանգամայն ներդաշնակորեն զետեղված է անսկզբունքային, ապաշնորհ, բարոյական ու ազգային որևէ կողմնորոշումից զուրկ, ոչ մի ոլորտում չկայացած և իր պարագլխին ամեն ինչում կուրորեն ենթարկվելու պատրաստ ուսապարկերի հանցավոր թիմի շարքերում։

  • 14 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՄԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՎ

    2022-02-28 20:53

    «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է...» 2010թ. հունվարի 19-ին Փաշինյանը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով (1-ին մաս)՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: 2022 թվականին Մարդու իրավունքների միջազգային դատարանը հրապարակեց վճիռը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով՝ հիմնվելով միայն ռեժիմի փաստարկների վրա։

  • ՀՅԴ 34-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-02-28 11:32

    Երևանում ընթանում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունը։  

  • ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2022-02-28 10:38

    Ո՞վ է այսօր հիշում, թե ի թիվս սոցիալ-տնտեսական բազմաթիվ պոպուլիստական խոստումների՝ իշխանության գալիս ինչեր էր խոստանում Փաշինյանն արտաքին քաղաքականության և դիվանագիտության կազմակերպման ոլորտում։ Պարզվեց՝ ինչպես մյուս բնագավառներում, արտաքին գործերի նախարարությունում ևս ոչ միայն չպահպանվեցին տասնամյակների ինստիտուցիոնալ ավանդույթները, այլև դիվանագիտական ծառայությունն ու միջպետական հաղորդակցումը դարձավ ծաղրուծանակի առարկա։ Այդ ամենը չափից դուրս ցցուն արտահայտվեց 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և դրա ավարտից հետո՝ առայսօր։ Մինչդեռ հենց այդ կրիտիկական ժամանակահատվածը պետք է առանձնանար անխափան արտաքին քաղաքականությամբ։

  • ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ԱՐԴԵՆ ՉԻ ԼԻՆԻ

    2022-02-25 21:24

    Պարադոքսալ է թվում, բայց չնայած այն բանին, որ անցած տարի Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը 100 հազարով ավելի է, քան հայրենիք վերադարձածներինը, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը էապես չի փոխվել: Համենայնդեպս Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ, իսկ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է մինչև 2 մլն 961 հազարի: Այսինքն նախորդ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կրճատվել է ընդամենը 2300-ով։ Ընդգծենք, սա՝ Ազգային վիճակագրական կոմիտեի վարկածով։

  • ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ…

    2022-02-25 19:04

    Գեներալները չեն ստել Ռոբերտ Քոչարյանին «Ես ազատագրել եմ էդ հողերը, հիմա ուզում եմ ստուգեմ, տեսնեմ, թե ոնց եք հանձնել էդ իմ ազատագրած հողերը»,- հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե «ի՞նչ կարգավիճակով եք դուք մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։