ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԻ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ

2022-02-21 09:53

Հետաքրքրական է՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ծիծաղելիորեն բաղկացած է միայն իշխող խմբակցության անդամներից և հանձնառու է վեր հանելու պարտության հանգամանքները, քննելո՞ւ է, օրինակ, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ Քարվաճառում հայկական զինական ուժն անսասան մնաց, անգամ որոշ դիրքեր առաջ տվեց կամ գործող դիրքերն ամրացրեց։ Կհասկանա՞ն այդ հանձնաժողովում ներգրավված դասալիքները, թե ինչո՞ւ էր նոյեմբերի 9-ի դրությամբ թշնամին գլխովին ջախջախված, և այդ ու մի շարք այլ ուղղություններով պարզապես հնարավոր չէր ճեղքել մեր բնագծերը։

  • Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԸ ՉԵԶՈՔԱՑՐԵԼ, ՎԵՐԱՑՐԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ

    2022-02-19 09:58

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը համոզված է՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։

  • ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈ՛ՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2022-02-19 09:01

    Դադարը մոտենում է ավարտի՞ն Գեղարքունիքում իրենց դիրքերի գնդակոծման մասին ադրբեջանցիների ապատեղեկատվությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրանք և նախապատրաստություն նոր պատերազմի: Քաղաքագետներն արդեն նշում են ժամկետը. վաղ գարնանը։ Բացառված չէ, որ սողացող բռնազավթմանը փոխարինելու գան դիրքային մարտերը, որոնք կոչված են արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով…

  • ԻՍՊԱՌ ԶՈՒՐԿ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄԻՑ

    2022-02-18 10:47

    Ո՞րն է 1994-ին պարտված Ադրբեջանի և 2020-ին պարտված Հայաստանի միջև կարևորագույն տարբերությունը։ Երկու դեպքում էլ պարտվող կողմի մոտ զոհի հոգեբանություն է ձևավորվել, սակայն զոհն էլ հոգեբանության մեջ տեսակավորում ունի։ Ծանր կորուստներից հետո մեկը պատրաստ է հաղթողի կամակատարը դառնալու, մյուսը պարտությունը վերջնական չի համարում և փորձում է շտկել ողնաշարն ու նախապատրաստվել ռևանշի։

  • Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-02-17 16:39

    Մտածել, թե ՀԱՊԿ-ը կարող էր ինչ-որ կերպ արձագանքել մեզ վրա հարձակմանը, միամտություն կլիներ ՀԱՊԿ-ում անհրաժեշտ է մնալ, բայց հատուկ հույսեր չկապել։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  

  • ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ՝ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

    2022-02-17 10:50

    Այսօր քչերն են հիշում, որ պատերազմի մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ներկայացնում էր 2050-ին իր պատկերացրած Հայաստանի տեսլականը։ Ստացվեց այնպես, որ դրանից մեկ շաբաթ անց սկսված պատերազմում պարտվելու հետևանքով Հայաստանը հետ շպրտվեց տասնամյակներով և այսօր մեկնարկային շատ ավելի աղետալի վիճակում է, քան անգամ 90-ականների սկզբին էր, երբ հույս ու հավատ կար։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը կարծում էինք՝ անհաղթ ենք, առատորեն կերակրվում էինք մեր հորինած առասպելներով, հավատում դրանց, շուտով պարզվեց՝ մի ամբողջ ժողովրդի հավաքական ճակատագիրը հեշտությամբ՝ առանց դույզն-ինչ կշռադատելու, կարող ենք վստահել ամենավերջին արկածախնդիրին։

  • ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՌԵԺԻՄԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԽՍՏԱՑՄԱՆ

    2022-02-16 08:50

    Անհրաժեշտ է կազմել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը միանգամայն յուրաժամանակ հանդիմանեց խորհրդարանական ընդդիմությանն այն բանի համար, որ մինչ օրս չի ստեղծել քաղաքական հետապնդումների զոհերի գրանցամատյան: Փետրվարին Հայաստանը կզրկվի Մարդու իրավունքների պաշտպանից՝ հանձին Արման Թաթոյանի, նրան փոխարինելու կգա մի օմբուդսմեն, որը հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀՐԱԴԱԴԱՐԸ՝ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԻԱԿ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ 2016 Թ.

    2022-02-15 15:49

    Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակը, որին հասցրել են ներկայիս իշխանությունները, պարզապես ողբերգություն չէ, այն դժոխքի իններորդ շրջանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՄԵՆԱՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ` ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐՆ ԵՆ

    2022-02-15 15:20

    Ախք Արմեն Գրիգորյանի երեկվա հարցազրույցը, կրկին այն մասին էր, թե ինչպես այդ «նախկինները», Արցախի հարցը գցեցին խեղճ հարիֆների (ըստ իրենց ընտրազանգվածի) գրպանը:

  • ՕՐԵՑՕՐ ՆՎԱԶՈՂ ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔՆ ՈՒ ԼԿՏԻԱՑՈՂ ԹՇՆԱՄԻՆ

    2022-02-15 10:37

    Ռեյ Բրեդբըրիի «Մի կտոր փայտ» պատմվածքում մի դրվագ կա, որում պաշտոնյան ասում է սերժանտին. «Եթե վաղն արթնանայինք, ու պարզվեր, որ զենքերը փոշի են դարձել, համատարած խուճապ կսկսվեր։ Ամեն երկիր կկարծեր, թե ինքն աշխարհում միակն է անզեն մնացել, ու էս աղետի մեղքը թշնամիների վրա կգցեր։ Հետո ինքնասպանությունների ալիք կբարձրանար, տնտեսությունները փուլ կգային, հազար ու մի ողբերգություններ կկատարվեին։ Դրանից հետո կսկսեին նորից, առանց վայրկյան կորցնելու զինվել։ Ուրիշ ճար չլիներ՝ բռունցքներով իրար վրա կհարձակվեին։ Պետական սահմաններին պողպատե փշավոր ձեռնոց հագած մարդկանց հսկա բանակներ կկուտակվեին։ Մարդկությունը կաթվածահար կլիներ ու կվերանար»։