ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՌԴ-Ի ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ԵՎ ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ՋԱՄԱԼՅԱՆԸ՝ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն առանձնապես օգուտ չի բերի Հայաստանին, բայց լուրջ վնաս կհասցնի Երևանի և Մոսկվայի համագործակցությանը, քանի որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե համադրման, այլ հակադրման սկզբունքով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով Փարիզում երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունները։