ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. ի՞նչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:
Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։
55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից:
«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:
Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:
Ամերիաբանկը Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր՝ կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը՝ միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Կախաբեր Կիկնավելիձեն պատմել է Բանկի գործունեության, զարգացման հեռանկարների և նոր հնարավորությունների մասին:
ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում: