«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ԱՄՈՒՐ ԶԳԱԼ ԻՐԵՆ ԲՈԼՈՐ «ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ» ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը: