ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2022-10-17 19:04

Այս պատմական պահին կարևորն այն է, թե ինչ արձագանք կցուցաբերի Ռուսաստանը։ Հայտարարություններից ավելի կարևոր է, թե ինչ է արվում և ինչ է արվելու։ Այս մասին հոկտեմբերի 17-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

  • Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՌԴ-ԻՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԸ, ԵՎ Ո՛Չ ԵՐԵՎԱՆԸ, Ո՛Չ ԲԱՔՈՒՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱ ՓՈԽԵԼ

    2022-10-17 12:39

    Ղարաբաղի հայերը ավելի շատ են վստահում Ռուսաստանին, քան մնացած բոլորը, և ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն կարող դա փոխել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող Վլադիմիր Կազիմիրովը։

  • ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԶԱՏԵԼՈՎ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ԱՅԼԵՎ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-17 10:27

    Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։ Սա մեզ սպասող արհավիրքի դեռևս փոքր մասն է։ Մեր ամբողջ հանրությունը, քաղաքական դաշտը, փորձագիտական շրջանակը քննարկում և համեմատում է արևմտյան և ռուսական միջնորդական ջանքերը, մինչդեռ դրանք երկուսն էլ մեզ համար կործանարար են։ Ռուս-թուրքական գործող ձևաչափը չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, մենք դրանում անընդհատ համոզվում ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:   

  • ԱՌՆՎԱԶՆ 50 000 ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵՆ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

    2022-10-17 10:09

    Լեռնային Ղարաբաղն անվերադարձ չկորցնելու համար Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է ամեն գնով վերականգնել ինքնորոշման իրավունքի նարատիվը։ Նա լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը Հայաստանի և Արցախի մասին։

  • ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄԱԿՐՈՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ԱՄՈ՛Թ Է, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

    2022-10-17 09:55

    Եվրոպական քաղաքականության սիրելի մեթոդը մեղքն ուրիշի վրա գցելն է։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունը։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որը Ռուսաստանին մեղադրել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումը «նպատակաուղղված սադրելու մեջ»։

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ «ՀԱՎԱՍՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

    2022-10-15 14:58

    «Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

  • Politico․ ՊԵԿԻՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է G-20-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ԵՎ ԾԻՆՓԻՆԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

    2022-10-15 14:47

    Պեկինը հրաժարվում է G-20-ի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ծրագրված հանդիպումից։ Պեկինը չի շփվում ամերիկացի պաշտոնյաների հետ՝ փորձելով սահմանել հանդիպման օրակարգը, ինչը կարող է խանգարել դրա կայացմանը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

  • «Փաստ». ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՎ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՐԵԼ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԸՀ-Ի ԵՎ ԲԴԽ-Ի ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

    2022-10-15 12:28

    «Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը, ՏԻՄ-երը, այլ հաստատություններ ու ոլորտներ «գրավելու» տոտալ ջանքերից, ողջ կրթական համակարգը կուսակցականացնելուց հետո, ՀՀ իշխանություններն անցան ԿԸՀ-ին ու ԲԴԽ-ին: Ընդ որում, այս անկախ համարվող կառույցների նախագահներ ընտրվեցին հենց քպականներ, ինչը փորձագիտական շրջանակներում համոզմունք է ձևավորել, որ այդ միավորների անկախության և օբյեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող:

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՆԽԱԽՏԵԼԻ Է. ԻՐԱՆՈՒՄ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-15 10:47

    Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետ կապված Իրանը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. Խոսքը ոչ միայն հոգևոր առաջնորդի, նախագահի, Իրանի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությունների մասին է, այլև Իրանի խորհրդարանի անվտանգության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած փաստաթղթի, որը վկայում է տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Իրան կատարած այցի մանրամասները։  

  • ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    2022-10-15 10:27

    Մոտ մեկ ամիս առաջ՝ 2022 թ․ սեպտեմբերի 19-ին, Թուրքիայում հայտարարվեց «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, Անկարայում բացվեց դրա ներկայացուցչությունը։ Հանրապետությունն ստեղծողները հայտարարում են, որ այն ունենալու է խորհրդարան, իսկ մայրաքաղաքի հետ կապված դեռ չեն կողմնորոշվել՝ կա՛մ հայկական Կապան քաղաքը (ՀՀ Սյունիքի մարզ), կա՛մ Վարդենիսը (ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, «Հարավային Ադրբեջանի» ակտիվիստները հավաքվեցին Անկարայում և հռչակեցին «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր Ազգային ժողովի» ստեղծումը։