ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՄԵՐԻԿՅԱՆ-ԻՐԱՆԱԿԱՆ-ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵՓԱԿՈՑ

2022-07-21 19:10

Եվ այսպես, կարելի է խորը շունչ քաշել ու թեթև սրտով արտաշնչել, կարելի է շարունակել գարեջուր խմել Կասկադում, ապրել, զվարճանալ և ոչ մի բանի մասին չմտածել: Տարածաշրջանային, ասենք՝ ընդ որում նաև համաշխարհային առաջատար երեք խաղացողները անվտանգության երաշխիքներ են տվել Հայաստանին ու Արցախին և ուղեփակոց դրել Հայաստանի ու Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նոր փուլի ծրագրերի առջև։

  • Նադեին Ռաևսկի․ Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻՋՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ

    2022-07-21 09:50

    «Հայաստանը Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան երկու ճանապարհ ուներ․ մեկը Նախիջևանով․․․Սյունիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով և մինչև Բաքու։ Սա առավել էական մայրուղի է, որով հնարավոր էր ավելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի և նորից Ադրբեջանի միջով էր և կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ և խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դեպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ հուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկե, լուծվում են կապիտալ ներդրումներով, հավելյալ շինարարությամբ, ենթակառուցվածքների կատարելագործմամբ և այլն։ Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

  • Արման ԹԱԹՈՅԱՆԸ ՄԱԿ-Ի ԿՈՄԻՏԵԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՎ ԳԵՐԻՆԵՐԻՆ

    2022-07-20 14:37

    Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև նշել է.

  • Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ․ ԵՄ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԵԶՈՔ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ

    2022-07-20 11:01

    ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է ընդամենը հուշագիր, որը ոչ մի իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է, բայց անկախ դրանից, ԵՄ-ն սրանով ընդգծում է, որ Ադրբեջանն իր համար կարևոր նշանակություն ունի: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ անվտանգության փաստաթուղթ է ստորագրել:

  • ՆԻԿՈԼԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ. ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼ ԵՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ» ՀԱՄԱ՞Ր

    2022-07-20 08:48

    Անցավ հինգ օր, մինչ ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ը բարեհաճեցին ինչ-որ կերպ արձագանքել Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդներից մեկի՝ Մուրադ Փափազյանի հետ կապված սկանդալային միջադեպին: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նրան մերժել են մուտքը Հայաստան և հենց օդանավակայանից Փափազյանին հետ են ուղարկել Փարիզ։ Թեև արձագանքել՝ չափազանց բարձր է ասված. երկու գերատեսչություններն էլ պարզապես ստիպված էին պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանը, և արեցին դա այն աստիճան ապաշնորհ, ողորմելի և ոչ պրոֆեսիոնալ ձևով, որ այլ կերպ, քան խուսագրություն, դա չես անվանի։ Դատարկաբանեցին, միայն թե գլուխ պրծացնեն «կպչուն» մամուլից. և սրանք պետության կարևորագույն կառույցնե՞րն են ։

  • ՌԴ-Ն «ՋՐԵՑ» ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԿՐԿՆԱԿԻ ԹԻՐԱԽԻ ՎԻՃԱԿՈՒՄ

    2022-07-19 19:50

    ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արմենպրես պետական գործակալությանը տված հարցազրույցը Երևանի պաշտոնական արձագանքն է Ալիևի պահանջներին։ Ընդ որում, Ալիևն այդ պահանջները հասցեագրել էր Ռուսաստանին՝ որպես նոյեմբերի 9-ի երաշխավորի, պահանջելով կատարել խոստումները՝ հասնել Արցախից հայկական զորքերի դուրսբերմանը, «փակել» Մինսկի խումբը և պահանջել, որ Հայաստանը մոռանա կարգավիճակի մասին։

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱՅՍՕՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

    2022-07-19 17:21

    Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է.

  • «Հրապարակ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԳՈՍՏՈՍԻ ՎԵՐՋԵՐԻՆ

    2022-07-19 11:22

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում:

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՇՓՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ, ՔԱՆԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

    2022-07-19 09:29

    Որքան շատ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները խոսում այն մասին, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, այնքան ավելի շատ է ակնհայտ դառնում, որ դրանք նախապայմաններով են կարգավորվում, այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

  • Պավել ՖԵԼԳԵՆԳԱՈՒԵՐ․ ԲԱՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԻՐԱՆԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՅԼ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՉՈՒՆԻ

    2022-07-19 09:19

    Բացի Ռուսաստանից և Իրանից՝ Հայաստանը Հարավային Կովկասում այլ դաշնակիցներ չունի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս լրագրող, ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը։