Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Հայաստանի հետ Միութենական պետության մասին համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հայաստանի հետ Միութենական պետության մասին համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ժամանակակից քաղաքական գործընթացներում հնարավոր չէ անտեսել աշխարհագրության գործոնը և դրանով թելադրված իրականությունը: Աշխարհագրական, ասել է թե՝ տարածական գործոնն առաջնային է հատկապես Եվրասիայում, որի մասն ենք մենք: Աշխարհագրության անտեսման բոլոր փորձերն ավարտվել են անտեսողի համար ոչ միայն անհաջողությամբ, այլ ամբողջական տապալմամբ: Ապացույցները փնտրեք Իրաքում, Վրաստանում, Սիրիայում: Այսօր` նաև Ուկրաինայում: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ և շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Արցախում ասում են՝ եթե Ռուսաստանը հաղթի այդ հակամարտությունում, և Արևմուտքը նահանջի, առավել հստակ կդառնա, որ ՍՍՀՄ կազմավորման 100 ամյակին՝ 2022-ին, Վլադիմիր Պուտինը փորձելու է նոր սովետմիություն ստեղծել՝ պատմության մեջ մնալով որպես ռուսական կայսրության վերածննդի առաջնորդ։
ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը։
Այս ամենը հեշտ ու արագ չի լինի, բայց կենտրոնական (մի մասը) և արևելյան Ուկրաինան արդյունքում կհայտնվեն նոր միջազգային իրավական կարգավիճակում, այլևս Ուկրաինան չի լինի միացյալ պետություն, իսկ հետագայում, երբ այնտեղ կազմակերպվեն ընտրություններ, այն կմիանա "ԽՍՀՄ-2"-ին (Բատկան մի բան գիտեր)։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Ձախից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը հին ձևաչափ է: Տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները որևէ փաստաթղթերի ստորագրման հետ կապված չեն։ News.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝ ինչու՞ չճանաչեց Արցախի անկախությունը, ինչու՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը: Այս թեմային է անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
Մոսկվան և Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ այլ երկրների դեմ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։