ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ․ ԱԼԻԵՎԸ ԿՌՎՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԳՐԱՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ

2024-02-14 09:23

Ալիևի ռեժիմը 1990-ականներից ի վեր միշտ ունեցել է պլան, պատերազմի ծրագիր։ Այն բաղկացած էր Ղարաբաղը գրավելուց, Սյունիքի գրավումից, Նախիջևանի հետ կապվելուց և Երասխի ուղղությամբ Երևանի վրա հարձակվելուց։ Այս գաղափարը կա նաև այսօր։ Պատահական չէ, որ Ալիևն իրեն վերագրում է Սևանը, Երևանը և Հայաստանի այլ տարածքներ։ Այս մասին փետրվարի 13-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՄԵՋՔԸ ՈՒՂՂԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԴԱ ԱԼԻԵՎԻ ՄՂՁԱՎԱՆՋՆ Է

    2024-02-13 17:17

    «Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

  • ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵ՞Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԲԱՔՈՒՆ ԿՈՇՏԱՑՆԵԼՈՒ Է ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ

    2024-02-13 09:40

    Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը թերևս կփորձի վերականգնել իր նորմալ հարաբերությունները Արևմուտքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցությունների բրյուսելյան հարթակ վերադառնալու Ադրբեջանի մտադրությունը։

  • ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԱՍԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

    2024-02-13 09:08

    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական Thе Telegraph-ին։ Առհասարակ նա երբեք խոսքի տակ չի մնացել, բայց իշխանավարման տարիներին ավելի է հմտացել նրբաբնույթ հարցերից խույս տալու գործում։ Հարցազրույցի թերևս ամենացուցանշական պահն այն է, երբ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բախման մեջ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։ Դուր է գալիս մեզ, թե ոչ, բայց Փաշինյանն է ներկայացնում պաշտոնական Երևանը, և այդպիսին է նրա դիրքորոշումը։

  • Սուրեն ԶՈԼՅԱՆ․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԳԱԼԻՍ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

    2024-02-12 16:03

    Անկախության հռչակագիրը Հայաստանի հիմնարար փաստաթուղթն է և նման մեկնաբանություններ, որոնք անում է իշխանության ներկայացուցիչը, անթույլատրելի է: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ քննադատական հայտարարություններին:

  • ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ԿԱՆ ՄՔԴ ԴԻՄԵԼՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ՀԻՄՔԵՐ, ՀՀ-Ն ԿՕԳՏՎԻ՞ ԴՐԱՆԻՑ

    2024-02-12 09:40

    Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունը կարող է ինչ–որ կերպ ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

  • Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

    2024-02-10 15:05

    Նոր Սահմանադրություն ընդունելու հիմնական պատճառն արտաքին քաղաքական է, ներկայիս սահմանադրական ամբողջ գործընթացը շատ վտանգավոր է, Armenia Today-ին մեկնաբանել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մտադրությանը։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹ Է` ԻՆՉ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՀ-ԻՑ ԴԵՊԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՑԱԾ ՉԵԽԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՍԻՆ

    2024-02-10 10:30

    Ադրբեջանում մեկ շաբաթ է` ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին: Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է´լ ԵՄ «շպիոն» է, է´լ լեռնագնաց է, է´լ զբոսաշրջիկ:

  • Վլադիմիր ՊՈՒՏԻՆԻ՝ ԹԱԿԵՐ ԿԱՐԼՍՈՆԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ

    2024-02-09 12:24

    Պուտինը զրույցի առաջին կես ժամը նվիրել է «կարճ պատմական տեղեկանքին»։ Մոտ տասը րոպե վարյագների կոչման և հետագա իրադարձությունների մասին լսելուց հետո, Թակեր Կարլսոնը խոստովանել է, որ կորցրել է թելը և չի հասկանում, թե որ դարի մասին է խոսքը (խոսքը 13-րդ դարի մասին էր): Իր հերթին Պուտինը Կառլսոնին ցույց է տվել Բոգդան Խմելնիցկու նամակների պատճեններով թղթապանակը։ Եզրակացությունը, որին եկել է ՌԴ նախագահը, նույնն է, ինչ պատերազմից առաջ՝ Ուկրաինան արհեստական ​​սուբյեկտ է, որը ստեղծվել է ԽՍՀՄ ղեկավարության կողմից։  

  • Վլադիմիր ՊՈՒՏԻՆ․ ՉՆԱՅԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԻՆ՝ ԱՄՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-02-09 11:12

    Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիսկ այդ հարցի բարձր մակարդակով քննարկումը իրավիճակը չի փոխել: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։