ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՍԵՎ ՑՈՒՑԱԿ-ՍՊԻՏԱԿ ՑՈՒՑԱԿ. 1915 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24 - 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

2023-10-03 09:04

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմա-ահաբեկչական ագրեսիայի երրորդ տարելիցի օրը, անցակետում ձերբակալեցին և Բաքու տարան Ռուբեն Վարդանյանին: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդես եկավ թշնամուն ինքնակամ հանձնվելու որոշման մասին հայտարարությամբ՝ շատ խոսուն բացատրությամբ. «Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ է՝ փախուստը, լրջագույն վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ մարդկանց»: Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Արշավիր Ղարամյանի, ՊԲ նախկին առաջին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին: