Логотип

ԼՂ–ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԹևԵԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԳՆԱՑՔՆԵՐՈՎ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՁԵՌՎՈՒՄ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ` ամենօրյա ռեժիմով։ ԼՂից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.

ԵրևանԳյումրիԵրևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք

ԵրևանԳյումրիԵրևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք

ԳյումրիԵրևանԳյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք

ԱրաքսԵրևանԱրաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք

ԵրասխԵրևանԵրասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք

Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը: