ՆՈՐ ԳԻՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ
Հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող և փորձագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ հիմնադրամ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը։ Գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով և ունի կարևոր գիտական, մշակութային, դիվանագիտական և հասարակական-քաղաքական նշանակություն: Այն կոչված է միջազգային լայն լսարանին փոխանցելու այն ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել, արարել և մշակութային գանձեր է ստեղծել Արցախի Հանրապետության և Հյուսիսային Արցախի ողջ տարածքում։