Կառավարությունն առաջարկում է խստացնել բեռնատարների վարորդների տուգանքները
ՀՀ կառավարությունը որոշել է խստացնել գերբեռնված բեռնատարների վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երեկ` օգոստոսի 24-ին արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։