Արևիկ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

հոդվածներ 77

Ժուռնալիստ, «ԳԱ» խորհրդարանական թղթակից։

Հետաքրքրությունների ոլորտը-քաղաքականություն, օրենսդրություն, սոցիալական հարցեր։

Ավարտել է Ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտը, որակավորման բարձրացման դասընթացները ընտրական իրավունքի գծով, Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովի ԶԼՄ-ների գծով ենթահանձնաժողովի անդամ։

«ԱիՖ-Երևան»-ի մշտական հեղինակ։

«ԳԱ»-ում է 2001 թվականից։

Բոլոր հոդվածները

  • 2019-08-17 15:12
    анализ

    ԱՓՍՈՍ, ՈՐ ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ

    Ներկայիս իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ապահովագրել իրեն այն մեթոդներից, որոնցով հենց ինքը եկավ իշխանության. Արդարադատության նախարարությունը հասարակական քննարկման է ներկայացրել օրենսդրական լրացումների հերթական նախագիծը, որոնցով առաջարկվում է քրեականացնել բռնության հրապարակային կոչերը, այդպիսի կոչերի հրապարակային արդարացումը կամ բռնության քարոզչությունը…

  • 2019-08-14 07:07
    мнение

    ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ

    Ներկայիս կառավարությունը որդեգրել է մի մոտեցում, ինչի համար դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդդիմության մեջ եղած ժամանակ անխնա քննադատում էր նախկին իշխանություններին։ Ճիշտ է, տվյալ դեպքում մոտեցումը շատ ավելի այլասերված բնույթ ունի, քանզի ներկայիս իշխանությունը դա անում է հասնելու համար քմահաճույքի բավարարմանը. ամեն գնով ազատվել Սահմանադրական դատարանի նախկին կազմից…

  • 2019-08-13 14:14
    мнение

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ի՞նչ է իրականում նշանակում առաջին անգամ ՀՀ երկրորդ Նախագահի կողմից հիշատակված "Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը"։

  • 2019-07-18 20:01
    годовщина

    ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

    Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն, անկախ նրանից, թե ով է այն իրականացնում և ինչ նպատակով։ Այս միտքը կարմիր թելի պես անցնում է Ֆեյսբուքի օգտվողների մեկնաբանություններում, դառնալով պատասխան «Սասնա ծռեր» խմբի անդամների լկտի հոխորտանքին և սեփական կերպարների անամոթ հերոսականցմանը՝ Երևանում ՊՊԾ գնդի զինված զավթման երրորդ տարեդարձին։

  • 2019-07-15 12:37
    обзор прессы

    Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՉԻ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ

    Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։

  • 2019-07-08 19:45
    анализ

    ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

    Իշխանության ներկայացուցիչների բառապաշարում հայտնվել է նոր հասկացություն՝ մեդիատեռոր, որը նրանք ակտիվորեն առաջ են քաշում, փորձելով ներշնչել զանգվածներին, թե նրանց բոլոր դժբախտությունների մեղավորը ԶԼՄ-ներն են, որոնք չեն ցանկանում տեսնել դրական փոփոխությունները։ Ստացվում է, որ իր անձեռնահասությունը, եթե չասենք՝ անգործունակությունը, իր ձախողումներն ու չկատարած խոստումները արդարացնելու համար իշխանությունը ելել է հերթական չարակամի որոնումների՞։ Եվ փաստորեն գտե՞լ է։ Եվ ահա ԶԼՄ-ների հե՞րթն էլ եկավ, հիմա դրա՞նք են նշանակված բոլոր դժբախտությունների մեղավորներ։ Զի՜լ է։

  • 2019-07-05 07:04
    текущие события

    ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ ՄԵԿ ԳԼԽԻ ՆԵՐՍՈՒՄ

    Թերևս որքա՜ն բնորոշ է դա ներկայիս իշխանությանը. սկզբում տապալել սեփական թեկնածուին, իսկ հետո փորձել պատահածի մեղքը գցել ընդդիմախոսի վրա։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու առաջարկված Աննա ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մասին է, որին խորհրդարանը չընտրեց այդ պաշտոնում։ Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունը, այն բանից հետո, երբ անլրջության մեղադրանքների տարափ տեղաց ինչպես առհասարակ ներկայիս խորհրդարանի, այնպես էլ մասնավորապես իշխանական խմբակցության վրա, փորձելով պահպանել դեմքը, Մարգարյանի ձախողման մեջ մեղադրում է… ընդդիմությանը։

  • 2019-07-04 10:51
    обзор прессы

    Երվանդ ԲՈԶՈՅԱՆ. «ԲՈԼԹՈՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ»

    Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման մեջ, միջազգային դիտորդների կարծիքով, ամենամեծ լուման է դրել ԱՄՆ ներկայիս նախագահի գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնը: Հասկանալու համար, թե ինչ ազդեցություն է թողնում այս պաշտոնում գործող անձը այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, բերենք ընդամենը Զբիգնև Բժեզինսկու օրինակը, որի գործունեությունը մեծ ազդեցություն թողեց ԽՍՀՄ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման վրա: Շատ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ում երբեմն այս պաշտոնում գործող անձը նույնիսկ կարող է ավելի ազդեցիկ լինել, քան այդ երկրի պետքարտուղարի պաշտոնում եղած գործիչը:

  • 2019-07-01 21:40
    перечень фактов

    ՕՐԵՆՔ ՎԵԹԻՆԳԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵՍ ԱՍԵՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ

    Լինելու է, թե՞ չի լինելու վեթինգի մասին օրենքը Հայաստանում։ Տվյալ հարցի պատասխանը ներկայիս իշխանությունը չունի։ Համենայն դեպս դրա ներկայացուցիչների շուրթերից վերջին կես ամսվա ընթացքում վիճակվեց լսել ամենատարբեր, հակասական հայտարարություններ։ Ընդ որում՝ այն աստիճան հակասական, որ այս ընթացքում մեթոդականորեն տպավորություն էր ստեղծվում. իշխանությունն ինքն էլ չգիտի՝ լինելու է արդյոք Հայաստանում վեթինգի մասին օրենք, թե՞ ոչ, ինչպես ասեն, այնպես էլ կլինի։

  • 2019-06-18 21:18
    с места событий

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՀՈԳՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՔԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

    Եվ կրկին իշխանության կուսակցությունը թռցրեց օրենսդրական նախաձեռնությունը ընդդիմության ձեռքից, որպեսզի… ժողովրդավար երևա։ Խոսքն ընդդիմության դերի բարձրացմանը վերաբերող օրինագծերի մասին է. նախաձեռնություն, որն իշխանությունը ախր ոչ մի կերպ չէր կարող զիջել։ Դե, շատ է ուզում ամեն ինչում նախաձեռնող թվալ, իսկ տվյալ հարցում առավելևս՝ գաղափարի գեներատոր, այլ ոչ թե ընդդիմության ցանկությունը կատարող։ Նույնիսկ եթե այդ ցանկությունները համընկնում են։