Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 108

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2024-11-21 08:51
    анализ

    ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶՐՈՒՑԵԼ ՊՈՆՏԻՖԻԿՈՍԻ ՀԵՏ

    Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք հանդերձ մեկնելով Վատիկան, հանդիպել է Հռոմի պապի հետ։ «Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Ինչի՞ մասին են նրանք խոսել: Դատելով Փաշինյանի հայտարարությունից՝ այն մասին, որ վերջինս հաստատել է իր լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ համաշխարհային հարթակներում խաղաղության օրակարեի սպասարկման հարցում. խոսքը վերաբերում է «խաղաղության խաչմերուկ» անվանյալ նույն այն կրկներգին, որը հայաստանյան իշխանությունները չեն հոգնում ծոր տալ՝ իրականության տեղ ներկայացնելով ցանկալին։

  • 2024-11-07 09:52
    мнение

    ԶԱՐՄԱՆՈ՞ՒՄ ԵՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԵՍՊԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՀԱՅ ԴԵՍՊԱՆԻՆ

    ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, հաղորդում է Politico-ն: Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ Թուրքիայի Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ: Հաղորդվում է, որ Հայաստանի դեսպանությունը Բրյուսելում դիվանագիտական առաքելություններին պաշտոնական բողոք է հղել՝ Բալայանի հասցեին Սադիգովի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ: Ինքը՝ Սադիգովը, կտրականորեն ժխտում է, իբր՝ նման բան չի եղել։

  • 2024-09-18 08:39
    мнение

    ՍՓՅՈՒՌՔ, ԵՐԵՍ ՄԻ՛ ԹԵՔԻՐ, ՀԵՆՑ ԴԱ ԵՆ ՓԱՓԱԳՈՒՄ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

    Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիների Ղարաբաղ վերադարձի հարցը մնա միջազգային օրակարգում: «Այնպես չէ, որ այդ հարցը օրակարգում չկա, բայց հաշվի առնելով ՀՀ իշխանության ծանոթ կեցվածքը՝ կարող է այդ օրակարգից դուրս մնալ»,- ասաց Մանոյանը՝ նշելով, որ ՀՀ գործող իշխանություններից դժգոհությունը Սփյուռքում շատ է աճել. «Նույնիսկ նրանք, որոնք վեց տարի առաջ այս փոփոխություններից գոհ էին, ունեին ինչ-որ ակնկալիքներ, հիմա նրանցից շատերն արդեն հասկացել են՝ խաբկանք էր, այս իշխանությունները եկել են առաքելությամբ, հստակ ծրագրով և այն քայլ առ քայլ կատարում են։ Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն, ինչ-որ իմաստով նաև՝ Հայաստանից երեսթեքում»։

  • 2024-09-12 08:45
    анализ

    ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ "ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ" ՍԱՍՏԿԱՑՈՒՄ

    Մի՞թե իրականում այդչափ անթափանց է «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ տիրող մշուշը։ Տպավորություն է ստեղծվում, որ կամաց-կամաց, անուղղակիորեն, բայց հարցը սկսում է ավելի առարկայական ուրվագծեր ստանալ, ընդ որում՝ բնավ ոչ արտաքին դերակատարների կողմից (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, համբերատար Իրան, որը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանային սահմանների վերաձևում և այլն), այլ հայկական ղեկավարության ներկայացուցիչների, որոնք պաշտոնապես ժխտում են այնպիսի օրակարգի գոյությունը, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը»։ Մինչդեռ օրերս ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանը Սյունիքի միջով Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է փոխանցվել մասնավոր պահնորդական ընկերությանը: Հետաքրքիր նորություն, որը մեկնաբանեցին հայրենի փորձագետները։

  • 2024-07-31 10:47
    анализ

    ԷՐԴՈՂԱՆԸ ՓՉԱՑՐԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ՍՔԱՆՉԵԼԻ ՊԱՏԿԵՐԸ»

    Թուրքիայի նախագահ Էրդողանի այն վերջին հայտարարությունների խորապատկերին, որ «Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ», ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը պատրաստ է «լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները», և իբր՝ այդ համատեքստում ընթանում է հայ-թուրքական «առողջ երկխոսություն», արտառոց են դիտվում։ Թե իր զավթիչ էությամբ պարծեցող հարևանի հետ այդ ինչ «առողջ երկխոսության» մասին կարելի է խոսել, անհասկանալի է, բայց փաստն այն է, որ Էրդողանն իր այս հրապարակային հոխորտանքով բավականաչափ փչացրեց Արարատ Միրզոյանի երևակայության արգասիք հանդիսացող հայ-թուրքական առողջ երկխոսության «սքանչելի պատկերը»։ Պատկեր, որը փաշինյանական իշխանությունը համառորեն փորձում է հեռարձակել հայությանը։

  • 2024-06-14 08:55
    анализ

    ԱՅՍԻՆՔՆ ՎԵՐՋԻՆ 6 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՂԵՏԱԼԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԻՆ

    Հետաքրքիր է, թե ինչպես է երեկ քնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայընը, որը Երևանում հայտարարեց, թե «քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները» և «մեզ ուրախացնում են ՀՀ կառավարության քայլերը, միտված օրենքի գերակայությունը հիմնարար դարձնելուն և մարդկանց կարծիք հայտնելու հնարավորություն տալուն»։

  • 2024-05-23 09:09
    анализ

    Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԿՀՎ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ

    Ուղղաթիռի աղետի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԻԻՀ ԱԳ նախարարի, ուղղաթիռում գտնվող մյուս բոլոր անձանց ողբերգական մահվան լուրը ստանալուց հետո մեր փորձագիտական հանրության ներկայացուցիչները դիմեցին իշխանություններին՝ տեղի ունեցածի առիթով Հայաստանում մեկօրյա սուգ հայտարարելու կոչով: Քանզի խոսքը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ամենամեծ բարեկամ, ամենաջերմ հարևան և բնական դաշնակից երկրի մասին է, որը տվյալ պահին, նույնիսկ առանց համապատասխան պայմանագրային հենքի, փաստացի Հայաստանի անվտանգության երաշխավորն է, առնվազն Սյունիքի մարզում։

  • 2024-05-21 08:30
    интервью

    Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

    «Եթե Ռաիսիի ուղղաթիռի աղետը ահաբեկչություն է, ապա նպատակն այն է, որ ուժգին հրդեհ, մեծ պատերազմ հրահրվի եվրասիական ողջ տարածքում»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

  • 2024-05-14 08:57
    вопросы и ответы

    «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈԹԱՓՈՒՄ Է ՎԱԽԸ. ԱՅԴ ՈՒԺՆ ՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՎԱԶԻ ՏԱԿ ԱՆՑՆԵՆ»

    «Փաշինյանական իշխանությունը Հայաստանին գցել է տիեզերական մենության վիճակի մեջ, բայց այս ողբերգական իրավիճակում հանկարծ հայտնվում է մի մարդ, որը կոտրում է գործող իշխանության խաղը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ:

  • 2024-04-11 09:01
    анализ

    ԱԲՍՈՒՐԴ. ՆՐԱՆՔ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԸ, ԻՍԿ ՄԵՆՔ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՏ

    Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նոր խմբագրումը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 8-րդ խմբագրման մասին է: Այսինքն իրավիճակը հետևյալն է. Ադրբեջանի զինված ուժերը ողջ թափով գնդակոծում են խաղաղ հայկական գյուղերը, նույն ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, որ ապրիլի 6-7-ին ադրբեջանցիների ռազմական սադրանքն ուղղված էր ի վերջո լայնածավալ հարձակում սանձազերծելուն, և դրան արդարացում չկա։ Եվ այդ ամենին զուգահեռ հանգիստ հայտարարվում է, որ Բաքվին է ուղարկվել «խաղաղության պայմանագրի» հերթական խմբագրումը։ Դուք առհասարակ լսո՞ւմ եք ձեր ասածը։