ՏԵՌՈՐԻ ԴԻՆԱՄԻԿԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ «ՄԵՂԱԴՐՎՈՂ» ՀԱՅԵՐԻՆ
«Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր մեկնարկի իրական ձգտումը ցույց կտա, ի թիվս այլևայլի, Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և արտահանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,- օրերս հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ի թիվս այլևայլի» ձևակերպումը, հիշեցնեմ, բովանդակում է հայկական Սահմանադրությունը փոխելու, արտատարածքային «Զանգեզուրի միջանցքը» բացելու, Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջան» անվանյալ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու և այլ պահանջներ։