Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 426

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2022-03-17 19:22
    анализ

    ԳՈՅԱԿՑՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է. ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ՞ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆ

    Ո՞վ ասաց, թե գործող իշխանություններն իսպառ զուրկ են սկզբունքներից և չունեն քաղաքական հայեցակարգ։ Ամենևի՛ն. այդ ամենն առկա է։ Ավելին. սպառազինության առած միջոցների և թիրախների զինանոցը 4 տարվա ընթացքում ցուցադրված է փայլուն կերպով։ Ինչպեսև այն հանգամանքը, որ համապատասխան ուժային կենտրոնների մշակած տեխնոլոգիաները վարպետորեն հարմարեցվել են «հայկական պարագային»՝ հաշվի առնելով ինչպես ազգային հոգեկերտվածքը, այնպես էլ կատարողներին։ Եվ հենց վերջիններիս վրա հաշվարկ կառուցելով էլ հաջողության գլխավոր գործոններ են ընտրվել «սկզբունքները»՝ սուտն ու մշտական մանիպուլյացիաները, ուղղված վերջնական արդյունքին՝ դավաճանությանը։

  • 2022-03-16 09:02
    анализ

    ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԵՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳԸ. ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ՞

    Չավուշօղլուի հետ հանդիպումից ակնհայտորեն էյֆորիայի մեջ ընկած «Հայաստանի ԱԳՆ» անվանումով կառույցի ղեկավարի լուսանկարներն անցած շաբաթվա վերջին դարձան սոցցանցերի իսկական հակահիթը: Կեղծավոր կերպարանքները, որոնք ջանադրաբար հորթի հրճվանք էին ցուցադրում թուրքավարի «խաղաղության դարաշրջանի» կանխավայելումով, նորմալ հայերի մոտ ոչ միայն սրտխառնոց էին առաջացնում. Արցախում տիրող հումանիտար աղետի խորապատկերին այդ լուսանկարներն իսկապես հրեշավոր էին դիտվում՝ անխնա ցուցադրելով այդ մարդկանց ողջ նսեմությունը, որոնք որոշել են ամեն գնով յուզգյարանալ թուրքերի հետ՝ կոխկրտելով աղետալի կորուստներից դեռ չամոքված վերքերն ու չմարած ցավը։

  • 2022-03-09 18:46
    анализ

    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԲԱՆԻՑ՝ ՌԵՎԱՆՇԻՑ

    Մարտի 2-ին մոտ 80 ականավոր գիտնական-ակադեմիկոսներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, մտավորականության այլ ներկայացուցիչներ հանդես եկան ի աջակցություն փետրվարի 18-ին ընդունված «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքի: Հայտարարության հեղինակներն ու ստորագրողները դիմեցին ՀՀ իշխանություններին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ապահովել իրենց Հայրենիքում ազատ ապրելու արցախցիների իրավունքը, վերադարձնել հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակության վայրեր, ինչպես նաև վերսկսել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

  • 2022-03-08 09:43
    анализ

    ԱԼԻԵՎԻ ՏԵՌՈՐՆ ՈՒ ՆԻԿՈԼԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ». «ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    2022թ. մարտի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են «Շուշիի հռչակագրի» կատարումը, իսկ Չավուշօղլուն հայտարարել է, որ դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը: «Եղբայրական երկու երկրների սերտ փոխգործակցությունն ու համագործակցությունը համապատասխանում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի շահերին, այլև նպաստում կայունությանն ու բարգավաճմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նա:

  • 2022-03-02 17:34
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՑ «ԱՍԱԼԱ»-Ի ՀԱՄԱՐ

    Այսօր առավոտից ԱԺ-ում ծավալվելու է հերթական զավեշտը. այս անգամ «նախագահի ընտրություններ» անվանումով։ Ոչ ոք չի կասկածում, որ նախապես կազմած սցենարը ՔՊ- խմբակցության կողմից կխաղարկվի հալած յուղի պես և դժվար թե լուրջ խափանում տա։ Քանզի միակ թեկնածուն միանգամայն ներդաշնակորեն զետեղված է անսկզբունքային, ապաշնորհ, բարոյական ու ազգային որևէ կողմնորոշումից զուրկ, ոչ մի ոլորտում չկայացած և իր պարագլխին ամեն ինչում կուրորեն ենթարկվելու պատրաստ ուսապարկերի հանցավոր թիմի շարքերում։

  • 2022-02-23 19:32
    текущие события

    Ե՞ՐԲ Է ՏՆԿՎԵԼ ՎԵՐՋԻՆ ԵՂԵՎՆԻՆ, ԵՎ ԻՆՉՈ՞Ւ «ԵՎՐԱՆԵՍԹԻ» ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

    «Եվրանեսթ» ԽՎ նիստը Երևանում կայացավ, ուսապարկերը՝ հայտնի թուրքասեր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, սրտի ուզածի չափ ըմբոշխնեցին շփումը Բաքվից ժամանած իրենց «կառուցողական» ընկերների հետ, Փաշինյանն առանձին ընդունելության արժանացրեց վերջիններիս, ՔՊ խմբակցության մեկ-երկու ներկայացուցիչներ պարկեշտության համար հանդես եկան բավական սուր ելույթներով, որպեսզի արդեն իսպառ չխայտառակվեն հայրենակիցների աչքում, հայ հասարակությունը բողոքի ակցիաներ անցկացրեց, հրաժեշտի ընթրիքը կայացավ, բոլորը ցրվեցին, կրքերը կարծես թե հանդարտվեցին... Բայց հարցերը մնացին:

  • 2022-02-21 19:00
    анализ

    Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ԿՏԱ «ԵՎՐԱՆԵՍԹԸ»

    Հետաքրքիր է, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի գոյության գրեթե 11 տարիների ընթացքում եղե՞լ է արդյոք դրա նիստերի անցկացման նախադեպ մի երկրում, որի ինքնիշխան մասը բռնազավթված Է կազմակերպության մեկ այլ անդամի կողմից: Եվ որ հյուրընկալող երկրի իշխանություններն այդուհանդերձ ջերմեռանդորեն հրավիրեն և ուրախությամբ հայտարարեն զավթիչ երկրի մասնակցության համաձայնությանը հասնելու մասին։ Եվ որ հյուրընկալո երկրի ժողովուրդը հյուրընկալվող երկրի կողմից ընդամենը մեկ տարի և երեք ամիս առաջ ենթարկված լինի իր նորագույն պատմության մեջ ամենասարսափելի ագրեսիային և աղետ ապրի ՝ կորցնելով Հայրենիքի զգալի մասը և շուրջ հինգ հազար հայրենակիցների։

  • 2022-02-18 18:15
    анализ

    34 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՍԿՍՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ

    Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի և, անկասկած, երկրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Օկուպացված տարածքների մասին» օրինագիծը: Առաջին ընթերցմամբ այն հավանության արժանացավ փետրվարի 16-ին. 1988-ի հենց այս օրերին սկսվեցին առաջին հանրահավաքները։ Վերջնական ընդունումը նվիրված է Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձին. փետրվարի 20-ին։ Խոսքը մի օրենքի մասին է, որը կարող է նշանավորել նոր՝ Արցախյան շարժման սկիզբը բոլորովին այլ պայմաններում, երբ հարկ է պայքարել ոչ միայն թուրքական բռնազավթումից, այլև ներքին թշնամուց ազատագրման համար, ինչը կկանխորոշի, առանց չափազանցության, և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագիրը։

  • 2022-02-16 18:13
    анализ

    ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԱՅՑ. ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՌԱԿՏԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

    «Ցավալի է, որ պարոն Սինանյանը, որն արդեն առնվազն մեկ տարի շարունակ փորձում է առաջ մղել իբրև CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ-խմբ.) այլընտրանք ներկայացող փոքր խմբերին, շարունակում է համառորեն շարժվել այդ ճանապարհով՝ հակառակ Ֆրանսիայում Հայաստանի շահերի։ Նման պահվածքով գլխավոր հանձնակատարը պատմության առջև շատ ծանր պատասխանատվություն է վերցնում համայնքի թուլացման համար, որն իր ուժը քաղում է հենց իր միասնականությունից։ Նրա գործողությունները չեն ծառայում ո՛չ Ֆրանսիայում Հայաստանի շահերին, ո՛չ Ֆրանսիայի հայերի շահերին, ո՛չ էլ բուն Ֆրանսիայի շահերին, որը ճանաչում և հարգում է CCAF-ին»։

  • 2022-02-11 19:03
    анализ

    ԱՐՑԱԽՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՕՐԱԿԱՐԳ

    Ահա արդեն մի քանի օր է, ինչ կրքեր են մոլեգնում Արցախի հուշարձաններից հայկական հետքերը ջնջելու և դրանք իբրև ալբանական ներկայացնելու Ադրբեջանի հրապարակավ հայտարարած մտադրությունների շուրջ: Փետրվարի 9-ին այս թեմայով արտահայտվեց նաև «ԱԳ նախարար» Միրզոյանը՝ փաստացի հաստատելով այն, ինչը պարզ էր ի սկզբանե. այն ամենը, ինչ կապված է Արցախի և ազգային արժեքների հետ, այս իշխանությունն անում է բացառապես «ներկա ստանալու» համար, ուստի ներկայումս էլ մտադիր չէ փոքրիշատե գործուն քայլեր ձեռնարկել հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի հերթական հանցագործությունը կանխելու համար։