Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 375

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2023-09-11 19:47
    текущие события

    ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ. Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԸ

    Եվ այսպես, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Նոր նախագահ Սամվել Շահրամանյանի շուրջ միավորվել են քաղաքական բոլոր ուժերը՝ բացառությամբ Սամվել Բաբայանի կուսակցության, որը, սակայն, չհամարձակվեց դիմել բացահայտ առճակատման և ուժային գործողությունների: Ընտրություններն Ազգային ժողովում անցան առանց ցնցումների, որոնց վտանգն ակնհայտ էր: Այդուհանդերձ հասկանալի է, որ լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակելու է աճել։

  • 2023-09-01 20:13
    анализ

    09.11.2020թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՎԱԾ Է ՆԻԿՈԼԻ ԽՈՍԱՄՈԼՈՒԹՅԱ՞ՄԲ

    Լիակատար տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր արտաքին դերակատարները, չենք խոսում արդեն երկու տեսակի թուրքերի մասին, շունչը պահած սպասում էին Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, որպեսզի նետվեն ըստ դրա ճշգրտելու իրենց նախկին ողջ քաղաքականությունը։ Ավելին, սույն կերպարի փաստացի խոսամոլությունը ողջ թափով օգտագործվում է նրանց կողմից՝ որպես սեփական անմաքուր քաղաքականության, իսկ ներկա իրավիճակում նաև Արցախի հայկական մասի ամբողջական պաշարման և ցեղասպանության ուղղությամբ գործողությունների կամ անգործության արդարացում և կոծկում։

  • 2023-08-30 19:27
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԵՂՔԵԼ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

    Օգոստոսի 28-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաղորդեց այս օրերին հազվագյուտ լավ նորություն. Լիխտենշտեյնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Արցախ և գտնվելու մարդասիրական օգնությունը տեղափոխող օդանավում:

  • 2023-08-26 08:15
    анализ

    ԱԼԻԲԻՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾԻ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ

    Իր տիրոջ կամքով հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական աստիճանի բարձրացած Էդմոն Մարուքյանը սոցցանցերի իր էջերում ու միկրոբլոգներում պարբերաբար «մերկացուցիչ» գրառումներ է կատարում Արցախում տիրող իրավիճակի մասին։ Օրինակ, երեկ նա Նիկոլի օրինակով հայտնեց, որ «Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տարածքից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության»։ «Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է. սկզբում անդադար գնդակահարում, սպանում, գրավում են մարդկանց, երկար ժամանակ սովամահ են անում նրանց, իսկ հետո ճանապարհ են բացում, որ հյուծված մարդիկ լքեն Լեռնային Ղարաբաղը»,- վրդովվել է Մարուքյանը, ընդ որում ջանադրաբար խուսափելով գրել «Արցախ», ինչպես որ հրահանգված է փաշինյանական բոլոր հաճկատարներին։ Դեսպանի արդար զայրույթի միակ հետևանքը եզրահանգումն է. «Դա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»։

  • 2023-08-21 19:43
    анализ

    ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՈՉ ԹԵ ԿԽՄԿ, ԱՅԼ ՄԻԵԴ

    Օգոստոսի 14-ին Հայաստանն արթնացավ՝ հերթական անգամ ցնցված սարսափելի ողբերգության գույժից. Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած գիշերային վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնք վերադառնում էին Արևմտյան Հայաստան կատարած ուղևորությունից: Այս ողբերգությունն ինքնին նոր փորձություն դարձավ գրեթե անդադար եռամյա ստրեսի մեջ գտնվող հասարակության համար, սակայն ուղևորներից մեկի մահը ունեցավ նաև հետևանքներ, որոնք դժվարությամբ կարող է պատկերացնել ժամանակակից մարդը, եթե ծանոթ չէ ադրբեջանական անսահման բարբարոսության, դաժանության և ցինիզմի քաղաքականությանը:

  • 2023-08-19 09:23
    анализ

    ԷԴԵՄ ՎՈՍՈՐՆՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

    Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներն արդեն ծամվել-ծամծմվել են փորձագետների կողմից, տրվել են գնահատականներ, որոնք արձանագրել են անվտանգության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման միջազգային մեխանիզմների գործնական կաթվածահարությունը: Հենց այն նորմերի, որոնք դրված են ՄԱԿ-ի և նրա ինստիտուտների ստեղծման ու գործունեության հիմքում։ Օգոստոսի 16-ին նրանք հաստատեցին իրենց դժկամությունն ու անկարողությունը՝ միջամտելու իրավիճակին, որպեսզի կանխվի ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի։

  • 2023-08-11 19:03
    анализ

    ՕԿԱՄՊՈՅԻ ՑՈՒՑԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    Փաշինյանի մտերիմ և նրա կողմից հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչման արժանացած Էդմոն Մարուքյանը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը հրապարակվել է, հիշեցնենք, օգոստոսի 7-ին Նյու Յորքում, կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք ներկայացնելու համար։ Սա այն բացառիկ դեպքն է, երբ Նիկոլի հաճկատարի հետ կարելի է համաձայնել։ Բայց այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում. ո՞վ պետք է ստանձնի և համակարգի այդ աշխատանքը, եթե ոչ Հայաստանի կառավարությունը։ Եվ մի՞թե դեսպանը կարծում է, թե իր ղեկավարն ունակ է դրան։

  • 2023-08-09 09:15
    анализ

    ԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱԳՆ-Ի ԱՀԵՂ ԶԵՆՔՆ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹԱԽՈՒԺՄԱՆ ԴԵՄ

    Սովորության համաձայն ՀՀ ԱԳՆ կոչվող գերատեսչությունում, դատելով ամենից, ողջ թափով հանգստանում են «լարված» աշխատանքից։ Վաղուց չի երևում Օմեգա Միրզոյանը, վաղուց չեն լսվում նույնիսկ դատարկ հայտարարություններ։ Միայն մամուլի խոսնակ Անի Բադալյանն է թվիթերյան գրառումներ անում, որոնք համարվում են Հայաստանի դիրքորոշումն ամենալուրջ հարցերի վերաբերյալ։ Այդ թվում՝ ի պատասխան Բաքվի անթաքույց և կոնկրետ տարածքային նկրտումների։

  • 2023-08-04 08:17
    анализ

    ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ, կամ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ԵԿԵԼ ԼՈՒԻՍ ԲՈՆՈՆ

    Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների թեման, որը համառորեն առաջ է մղում Փաշինյանի ռեժիմը՝ ամեն կերպ նիջրպետվելով Արցախի ճակատագրին որևէ մասնակցությունից, հուլիսի 31-ին հանկարծ կոնկրետ ուրվագծեր ստացավ։ Տիգրան Պետրոսյանը, որը վերջին ամիսներին բավական ակտիվորեն ներկայանում է «դեսիժն մեյքերի» (որոշումներ կայացնողի) դերում, անսպասելիորեն հայտարարեց օգոստոսի 1-ին Արևմուտքի միջնորդությամբ Բրատիսլավայում նախատեսված հանդիպման ձախողման մասին, որից ադրբեջանցիներն առանց որևէ բացատրության հրաժարվել են։

  • 2023-08-01 08:32
    текущие события

    «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ

    Այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ ադրբեջանական ապօրինի անցակետում, և՛ կանխատեսելի էր, և՛ սպասելի։ Ավելին, փորձագետներն այդ մասին գրել են դեռևս մեկուկես-երկու ամիս առաջ։ Այն պահից ի վեր, երբ Արցախի նախագահի թույլտվությամբ այդ անցակետով սկսեցին անցնել Հայաստան եկող ուղևորներով մեքենաներ, ինչը շատերի կողմից արդարացիորեն գնահատվեց որպես Փաշինյանի պահանջի կատարում Արայիկ Հարությունյանի կողմից և առաջին քայլ Ադրբեջանին «ինտեգրվելու» ճանապարհին։ Եվ այն փաստը, որ 68-ամյա Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Արցախի արդեն նույնիսկ ոչ թե շրջափակման, այլ պաշարման պայմաններում, շատ բանի մասին է վկայում։