ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ վերջնականապես փակեց Ադրբեջանին Սյունիքի վրա հարձակման համար պատասխանատվության կանչելու թեման՝ պնդելով, թե իբր ո՛չ ռազմաքաղաքական հավասարակշռությունն է խախտվել, ո՛չ էլ մեր սահմանները։ Պետական պաշտոնյաներից կանխատեսելիորեն միայն մարդու իրավունքների պաշտպանն էր, որ կատարվածն անվանեց բացահայտ ահաբեկչական հարձակում մեր պետության նկատմամբ, այսինքն՝ թեման տեղափոխեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարթություն, փաստորեն՝ փորձեց վերաորակել իշխանության թողտվությամբ ընդամենը իբրև սադրանք գնահատված թշնամական արարքները։