Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 364

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2020-11-03 18:41
    анализ

    ՆՐԱՆՔ, ԻՆՉ է, ԹԵՐԹ ՉԵ՞Ն ԿԱՐԴՈՒՄ

    Հայաստանի կառավարությունը մեխանիզմներ է մշակում Ղարաբաղից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին ցուցաբերվող օգնության համակարգման համար, երկուշաբթի օրը երկրի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում Է Sputnik Արմենիան: Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստան եկած արցախցիների հետ կապված բոլոր անհրաժեշտ հարցերի լուծմամբ զբաղվում է հատուկ ստեղծված շտաբը: «Այժմ քննարկում է համապատասխան գործիքներ ստեղծելու հարցը, որոնց միջոցով ավելի կանոնակարգված լուծումներ կտան առաջացած խնդիրներին, բայց այս ամենը կախված կլինի այն հանգամանքից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան»,- նշեց փոխվարչապետը: Գրիգորյանը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները շուտով կլուծվեն, և օգնություն կցուցաբերվի բոլոր կարիքավորներին։ Նա չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում արցախցիներին կտեղավորեն առողջարաններում։

  • 2020-11-02 21:33
    анализ

    ԽԵԼՔԻ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

    Պետական կառավարման մարմիններում, մարզպետարաններում սեպտեմբեր ամսվա համար պարգևավճարներն աշխատողներին տրվել են նախքան ռազմական դրության հայտարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա պարգևատրումներին, ապա հայտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, մարզպետներին տրվել է համապատասխան հանձնարարական՝ չնախատեսել պարգևատրումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատողների մասով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 24.8 միլիոն ՀՀ դրամ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ», - նշված է հաղորդագրության մեջ:

  • 2020-10-23 21:31
    анализ

    ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄ, ԻՍԿ ՃԱՇԸ՝ ԸՍՏ ԺԱՄԱՑՈՒՑԱԿԻ՞

    Երևանի քաղաքապետարանը 49,2 մլն դրամ կծախսի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանտրանս» ՓԲԸ-ի ավտոկայանատեղին բարեկարգելու համար, երեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նրա խոսքերով, միջոցները կհատկացվեն կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

  • 2020-10-23 19:21
    анализ

    ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։ Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

  • 2020-10-16 12:20
    анализ

    ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ

    Մի տեսակ շատ տարօրինակ կերպով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիային ահաբեկիչների մասնակցության հարցը շարունակում է կասկածի տակ առնվել։ Այո, Ալիևն այդ փաստը հերքում է, այո, Էրդողանը՝ նույնպես։ Այո, անհրաժեշտ են ապացույցներ։ Բայց զարմանալի կլիներ, եթե նրանք ընդունեին, որ վերածել են տարածաշրջանն ահաբեկիչների որջի։ Իսկ ինչ վերաբերում է ապացույցներին, ապա ուրիշ ի՞նչ փաստեր են պետք, երբ ողջ աշխարհը, հեղինակավոր ԶԼՄ-ները շեփորում են այդ մասին: Չենք խոսում արդեն այն մասին, որ հայկական կողմը գրեթե կանոնավորապես ներկայացնում է համապատասխան ապացույցները։

  • 2020-10-14 13:19
    анализ

    ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի տարածքում օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ոչնչացման մասին, հաղորդում է INTERFAX.RU-ն։

  • 2020-10-12 22:37
    анализ

    ԱՐՏԱՔՆՈՑԻ ՀԱՍՑԵՆ ՀԱՅՏՆԻ Է։ ՄՆՈՒՄ Է ՍԱՏԿԱՑՆԵԼ...

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Ղարաբաղի հարցով: Ընդ որում նա պնդում է, թե մոսկովյան բանակցությունների արդյունքում արված հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերում հակամարտության գոտուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

  • 2020-10-08 21:28
    анализ

    ԻԲՐ ԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ

    Ինչպես նշել է Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում, վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպություններ և անհատներ հայտարարում են նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- նշել է նա:

  • 2020-10-07 21:04
    анализ

    ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ

    Անցած տարվա ամռանը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Նա նշեց, որ այսօր աշխարհում շատերն են գիտակցել, որ աշխարհաքաղաքական խաղերն օգուտ չեն բերում ոչ մեկին, հատկապես այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ առճակատման թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

  • 2020-10-06 17:20
    анализ

    ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԻ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համամիտ չէ այն պնդմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը։