ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՄԱՏ ԹԱՓ ՏԱԼՈՒՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
Ռուսաստանի Զինված ուժերը բացահայտել են Կիևի կողմից ռազմա-կենսաբանական ծրագրի հետքերի շտապ մաքրման փաստերը։ Այս մասին երեքշաբթի օր հայտարարել Է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Ռուսաստանի Զինված ուժերը բացահայտել են Կիևի կողմից ռազմա-կենսաբանական ծրագրի հետքերի շտապ մաքրման փաստերը։ Այս մասին երեքշաբթի օր հայտարարել Է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Ցորենի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով առկա ռիսկերի մասին հարցին, հաղորդում է Sputnik Արմենիան: «Ցորենն այն ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարևոր են, քան ցորենը»,- ասել է Աղաջանյանը։ Էկոնոմիկայի նախարարությունը, «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդմամբ, անում է ամեն ինչ, որպեսզի ռիսկերը կառավարելի լինեն։
Դեռևս այս տարվա փետրվարի կեսերին, ուկրաինական իրադարձությունների փաստացի մեկնարկից 10 օր առաջ, Նիկոլ Փաշինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում քննարկում էին Եվրամիության ներդրումային նախագիծը Հայաստանում: Խոսում էին բարեփոխումների, ժողովրդավարական վերափոխումների գործում Հայաստանի կառավարության հաստատակամության ու այլևայլ բաների մասին: Մի խոսքով, ստանդարտ ձևաչափով քննարկեցին ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության հարցերը, որը երկիրը պետք է ստանար առաջիկա 5 տարիների ընթացքում: Իսկ հետո սկսվեց ՌԴ ռազմական գործողությունն Ուկրաինայում, սկսվեց պատժամիջոցների զուգահեռ գործընթացը և ԵՄ-ի աննախադեպ բացահայտ ճնշումը բոլոր նրանց վրա, ովքեր չեն դատապարտում Կրեմլին։
Փետրվարի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր հերթական զեկույցը, որը բնութագրում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ընթացիկ տարվա առաջին ամսում: Բառացիորեն բոլոր հիմնական բնութագրիչներով այս տարվա հունվարին աճ է գրանցվել նախորդ տարվա հունվարի համեմատ։ Ինքնագովազդի վրա սևեռված կառավարությունը, բնականաբար, հուսադրող միտումներ նշմարեց դրանում, թեև իրականում, եթե հաշվի առնենք գների տոտալ աճի ազդեցության գործոնը, ցանկացած լավատեսություն այս հարցում պետք է ցրվի վաղորդյան մշուշի պես։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։
Պարադոքսալ է թվում, բայց չնայած այն բանին, որ անցած տարի Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը 100 հազարով ավելի է, քան հայրենիք վերադարձածներինը, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը էապես չի փոխվել: Համենայնդեպս Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ, իսկ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է մինչև 2 մլն 961 հազարի: Այսինքն նախորդ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կրճատվել է ընդամենը 2300-ով։ Ընդգծենք, սա՝ Ազգային վիճակագրական կոմիտեի վարկածով։
Մենք գոհ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ցուցաբերած կամքից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ հղում կատարելով Cumhuriyet-ին, Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում: Եթե նա շարունակի վճռականություն ցուցաբերել սկսված գործընթացում, ապա սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլատրել ենք չարտերային չվերթները և դրական շարունակություն ենք ակնկալում նաև Հայաստանից։ Այս համատեքստում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներն առաջ են շարժվում՝ աջակցելով միմյանց։ Ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ ամեն ինչ իրականացնելու ենք Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տնտեսական պատժամիջոցներն անվանել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի վրա ազդելու ամենահզոր լծակներից մեկը՝ Ուկրաինա նրա հիպոթետիկ ներխուժման դեպքում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ուրբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Վերածննդի օրվա նախաշեմին, կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերսկսել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Տոնը նշվում է փետրվարի 20-ին, 1988 թվականի հենց այդ օրը ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վերամիավորման մասին, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը մոտ 32 հազար եվրո է վճարել Հայաստանին՝ աերոնավիգացիոն ծառայությունների համար, հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիա-ի հարցմանը: «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար: «Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիա» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով», ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։