ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԳԻՆԸ
Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է: Այդ մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան։ «ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: ՊՆ-ն ճշտում է, որ Ադրբեջանի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում կողմերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և ականանետներ: Ընդ որում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետային կրակ են բացել՝ ի պատասխան հակառակորդի նմանատիպ գործողությունների: