ԵՐԵՎԱՆԸ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԸ
Պաշտոնական Երևանը մինչև հիմա չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հաղորդում է News.am-ը։ Նրա խոսքերով, ԼՂՀ խորհրդարանը կամք և միասնականություն ցուցաբերեց՝ նախագահ ընտրելով Սամվել Շահրամանյանին։ «Շատ կարևոր և պատասխանատու փուլ է Արցախի համար, երբ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր մարտահրավերները դիմագրավելու համառություն ու կամք»,- ասաց Մանուկյանը։