Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 371

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-02-13 17:07
    анализ

    ՈՎ Է ՄՈՌԱՑԵԼ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՆԵՐԿԱՆ

    Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է արտահայտվել Հայաստանի կողմից Թուրքիային մարդասիրական օգնության ցուցաբերման կապակցությամբ: Տվյալ իրադարձությունը պաշտոնյան մեկնաբանել է իր Twitter-ում։ «Թուրքիայում տեղի ունեցած այդչափ մեծ ողբերգության պայմաններում սրտահույզ է տեսնել իր հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը»,- գրել է դիվանագետը։ Նրա խոսքերով, երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ մարդասիրական օգնության առաքումը դրական արձագանք է առաջացրել, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2023-02-10 19:51
    анализ

    Ո՞Վ ԷԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՎ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԳԻՆԸ

    Հայաստանի համար փորձում են «ավելացնել ճանապարհների բացման գինը»։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Հայաստանն է 30 տարի եղել շրջափակման մեջ։ Ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան։ Եվ սա է իրականում պատճառը. քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պնդում է, որպեսզի իրականացվեն եռակողմ պայմանավորվածությունները և կոչ է անում չվերագրել դրանց այն, ինչ այնտեղ չկա։ «Վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միջանցք բառ չկա, այդ ես եմ ներմուծել խոսույթ։ Սրանով ամեն ինչ ասված է»,- հայտարարեց վարչապետը։

  • 2023-02-09 19:39
    анализ

    ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ

    ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հերքել են ադրբեջանական մամուլում հրապարակված այն հայտարարությունները, թե «Հայաստանն ու Իրանը հարձակման են պատրաստվում Լաչինի (Բերձորի - խմբ.) և Կուբաթլուի (Սանասար - խմբ.) ուղղությամբ»: «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարն ու ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Թորոսյանը, մեկնաբանություն տված ԱԱԾ տնօրենի խորհրդականի անունը չի նշվում, հաղորդում է News.am-ը։

  • 2023-02-09 08:51
    текущие события

    ՄԻԱԿՈՂՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Վարչապետը ցավակցություն և զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին ու ժողովրդին՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին օգնության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև երկխոսության հետագա խորացման տեսանկյունից:

  • 2023-02-04 08:47
    анализ

    ՀԱՇՎԻՉԻ ԽՂՃԻՆ

    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարե] լրագրողներին, թե մարդիկ Հայաստանում այսօր ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որ կա մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում: Մենք կարող ենք անգամ երկնիշ գործազրկության վիճակից դուրս գանք»,- ասաց նա։ Քերոբյանը նաև նշեց, որ երկրում բացվել է մոտ 37 հազար նոր իրավաբանական անձ, որոնցից 12 հազարը ՓԲԸ-ներ են կամ ՍՊԸ-ներ, ընկերությունների ճնշող մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ: Նա ընդգծե] նաև, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 14,2% տնտեսական ակտիվություն, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 15 տարվա ընթացքում։ «Նաև բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, մոտավորապես 4620 դոլարից կհասնենք 6700-6800 դոլարի, որը նշանակում է, որ դասվում ենք այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն և մենք կարողանանք մեր երկրիը դառնա ավելի լավ ենթակառուցվածքներ ունեցող երկիր»,- նշեց նա։

  • 2023-02-02 16:57
    анализ

    ՉՉԵՂԱՐԿԵԼՈՎ ԻՐ «ԲԱՐԻ ԿԱՄՔԸ»

    Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի վերահսկողությունն ապահովելու իրավազորություն կամ ֆունկցիա չունեն, քանի որ վերջինս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի երաշխիքների ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ «Ընդ որում, եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

  • 2023-01-30 17:39
    анализ

    ԴԻՏՈՐԴՆԵՐ՝ ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ԵՎ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

    ԱՄՆ-ը ողջունում է գործընկերների, այդ թվում Եվրոպական Միության ջանքերը՝ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) վստահության ամրապնդման ու Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում մտավախություն էր հայտնել, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայություն հարուցել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների հայտնվելուն կարձագանքեն տեղում իրավիճակի հաշվառումով: «Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Պատելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

  • 2023-01-18 17:05
    анализ

    ՓԼՈՒԶԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    Թուրքական բանակը և էլի 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն անցկացվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, դրանց խնդիրը համակարգվածության մակարդակի բարձրացումն է, կրակային հնարավորությունների սինքրոնացումը, զորքերի պատրաստականությունը հիմնական հարցերում ինչպիսիք են ծավալումը, սնունդը, մատակարարումն ու հանդերձավորումը։

  • 2022-12-27 09:06
    анализ

    ԻՐԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ

    Բոլոր իրավաբանական անձինք, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության ներդրած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, պետք է գործեն առավելագույնս թափանցիկ, այն է՝ նշեն իրական սեփականատերերի անունները հանրային ռեգիստրների միջոցով։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Տվյալ պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2022-12-24 09:15
    текущие события

    ՏԵՍԵՔ՝ Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի պակաս կա, իսկ հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված: