Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 362

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-08-10 08:24
    текущие события

    ԱՅԴ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՀԱՇԻՎ ՏԱԼԻՍ ԲԱՔՎԻՆ

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նամակ է ստացել Ադրբեջանից՝ կապված Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի հետ: Պատասխան նամակով Հայաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և, իր հերթին, պահանջել Ադրբեջանից դադարեցնել ուժի ապօրինի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Անի Հակոբյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը:

  • 2023-08-08 11:19
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱ՛Ն Է

    Հայաստանի ԱԳՆ-ը բացահայտ քարոզչություն և անթաքույց սպառնալիք է անվանել Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։ «Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:

  • 2023-08-04 19:17
    текущие события

    ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ: ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

    Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով, բարձր մակարդակով բազմիցս նշվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ավանդը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտվել է իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործունեության պահանջվածությունը: «Ուստի այդ ամենը կասկածի տակ առնելու այդպիսի ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է դա արվում: Դե, և առհասարակ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, երբ իրենք ասացին այդ մասին, Ռուսաստանի հասցեին որևէ դժգոհությունները՝ ջանքերի անբավարարության վերաբերյալ, կրկնակի անտեղի են դիտվում»,- հայտարարել է Զախարովան։

  • 2023-08-02 19:35
    анализ

    ԱՆՊԱՐԿԵՇՏ ԱՌԱՋԱՐԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

    Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը՝ համարելով, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իր շրջակա տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։ «Թուրքիան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Հայաստանին, ու կոչ անում միջազգային հանրությանը ևս աջակցել դրանց՝ տարբերություն չդնելով երկրների միջև։ Տարածաշրջանում կայունության ճանապարհն ընկած է խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրման միջով, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։ Լաչինի միջանցքը նա անվանել է Ադրբեջանի տարածք, նշելով, թե Բաքուն իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք այնտեղ հարկ կհամարեն՝ ինքնիշխան իրավունքների պաշտպանության և սեփական անվտանգության ապահովման համար, հաղորդում է News.am-ը։

  • 2023-06-30 09:29
    анализ

    ԵԶԱԿԻ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

    Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է հարցեր, որոնց լուծումը տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:

  • 2023-06-28 08:56
    текущие события

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ. ՈՎՔԵՐ ՔԻՉ ԵՆ, ՆՐԱՆՑ ՇԱՏ ՏԱԼ

    Վերջերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, բացի ամենից, անդրադարձավ գործադիրի կենսաթոշակային քաղաքականությանը՝ պատմելով, թե ինչ գաղափար է դրված դրա հիմքում: Բնավ առաջին անգամ չէ նա խոսում այդ հարցի նկատմամբ իր մոտեցման մասին։ Դեռ մի երկու տարի առաջ նա հանրությանը բացատրում էր, որ հարյուր հազարավոր թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելն ավելի դժվար է, ավելի ճիշտ՝ ավելի թանկ, քան պաշտոնյաների ավելի քիչ քանակի աշխատավարձը տասնապատիկ ավելացնելը։ Այժմ դարձյալ արդիականացել է այդ սկզբունքը, բայց փոքր-ինչ այլ շեշտադրումով։ Հիմա նույն միտքը Փաշինյանն առաջ է տանում երկրի տնտեսության լուրջ հաջողության արձանագրման խորապատկերին։

  • 2023-06-24 08:50
    анализ

    ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ

    «Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց է, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին կառավարության նիստում, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը, հաղորդում է Panorama.am-ը։ Երկրորդ լուծումը, ըստ նրա, հետևյալն է. պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կլուծվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրը: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, մեր դիրքորոշումը նույնն է մնում։ Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- նշել է Փաշինյանը։

  • 2023-06-22 09:53
    анализ

    ԲԱՔՈՒՆ «ՔՑՈՒՄ Է», ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՒՄ

    Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է NEWS.am-ը։ «Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց Գրիգորյանը։ Ճշտող հարցին, թե Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որևէ այլ ձևաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»։

  • 2023-06-19 19:13
    анализ

    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ԴՂՐԴՅՈՒՆԻ ՏԱԿ

    Հունիս ամսվա ողջ ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 19 հայտարարություն է տարածել, թե իբր՝ Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել։ Ադրբեջանի ՊՆ-ի բոլոր հայտարարությունները սուտ են և հետապնդում են մեն-միակ նպատակ. տեղեկատվական հիմք նախապատրաստել ամենօրյա ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների համար: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարություններն ավելի են սաստկացել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի նման պահվածքը չի նպաստում շարունակվող խաղաղ բանակցություններին և պետք է ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից՝ սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- գրել է Մարուքյանը:

  • 2023-06-16 17:36
    анализ

    ԵՐԵՎԱՆԸ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Է

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել ավելի քան 15 երկրներից։ Անցած տարի նույնպես Հայաստանը ՊՄՏՀ-ում ներկայացնում էր հանրապետության նախագահը: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է այս չորեքշաբթի և կշարունակվի մինչև հունիսի 17-ը: