«Ժողովուրդ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՀՌՈՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍՈՎ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։