ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ ՔՊ-Ն ԲՈԼՈՐ ԶԵՆՔԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄ Է ՏԱԹԵՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2021-10-28 11:42

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթևում ձայները կհավասարվեն: