ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ԱՊԱԶԱՎԹՈՒՄՆ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱԴՐՈՒԹԻՑ, ԻՆՉՊԵՍ 1988-ԻՆ

2021-08-19 13:23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ պարբերաբար այցելում է Արցախի զավթված շրջաններ, լայն ժպիտով լուսանկարվում, թեյ խմում, մուղամ լսում, բռունցք ճոճում հայերի վրա, ծիծաղում ու հոխորտում։ Ի թիվս Շուշի պարբերական այցերի՝ Ալիևն արդեն մի քանի անգամ եղել է նաև Վարանդայում, մասնակցել Հադրութ-Վարանդա ճանապարհի հիմնարկեքի արարողությանը, այցելել Հադրութ, եղել Ազոխի քարանձավում, օրեր առաջ էլ Քարվաճառում էր։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

    2021-08-18 12:36

    Ցանկացած պետության իշխանության մեջ կան վերնախավեր՝ ռազմական, դիվանագիտական, դատական, որոնք կոչված են սպասարկելու նախևառաջ պետական շահը՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։ Ավելին, եթե իշխանությունը չի առաջնորդվում պետական և ազգային շահերով, այդ վերնախավերը ռազմավարական խորություն ունենալու դեպքում զսպում են իշխանությանը՝ երբեմն հարկադրելով անգամ հրաժարական տալ։ Ինչպես առիթ ենք ունեցել համոզվելու, Հայաստանի ո՛չ ռազմական և ո՛չ էլ դատաիրավական վերնախավերն այդպիսին չեն։

  • ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԻՆԱԼԱՑՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ Է

    2021-08-17 14:45

    Այսօր քչերն են հիշում, թե ինչ կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում 2008-ի օգոստոսի 1-ին։ Այդ օրը ձևավորվեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, որին անդամակցում էր 18 կուսակցություն։ Դրանց մեծամասնությունն, իհարկե, շատերին անհայտ մարդ-կուսակցություններ էին, բայց կային նաև ծանրակշիռ դերակատարում ունեցողները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ն, Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած ՀԺԿ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», և այլն։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԼԻԵՎԻՆ

    2021-08-17 08:48

    Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։

  • ԱՅԴ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

    2021-08-16 10:46

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդում է։ Իսկ մինչ այդ ինչ-որ մեկն զգո՞ւմ էր նրա ներկայությունը, պետության գլխի նրա գործառույթների իրացումը Բաղրամյան 26-ից։ Զուտ արարողակարգային ընթացակարգերով զբաղվող և իրեն բացառապես հաճելի հոգսեր վերագրած այս անձը, պետք է հիշել, պետության թեև անվանական, բայց ղեկավարն է։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՎՈՐ ԹՎԱՑՈՂ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՉԱԶԴԵԼ

    2021-08-15 19:22

    Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում։ Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել՝ հետևյալ պատճառներով։

  • ՉԿԱՅԱՑԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ, ՉԿՐԱԿՈՂ ԶԵՆՔՆ ՈՒ ՉԾԱՌԱՅԱԾ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

    2021-08-14 12:42

    Կկայանա՞ արդյոք ավանդական զորահանդեսը Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության հոբելյանական տարեդարձի առիթով։ Ըստ ամենայնի՝ ոչ։ 44-օրյա պատերազմի ընթացքում կրակեցի՞ն հակաօդային պաշտպանության՝ կասկածելի աղբյուրներից ձեռք բերված և տեխնիկապես անսարք «Օսա ԱԿ-Մ» զենիթահրթիռային համալիրները։ Պարզվեց՝ ոչ։ ՀՀ վարչապետ, պատերազմական վիճակում՝ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը ծառայե՞լ է բանակում։ Հայտնի է, որ ոչ, բայց հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՆՉՈ՞Վ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

    2021-08-13 16:21

    Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ  փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:

  • ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ ԱՍԵՍ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ԷԼ ԵՂԵԼ

    2021-08-13 13:50

    Այս տարվա տոնացույցի հիշարժան օրերը՝ փետրվարի 20-ը, մայիսի 9-ը, ենթադրվում է՝ պետք է գլխիկոր նշեինք, քանի որ այս երկու տոների իմաստն էլ կորսված է։ Ամեն դեպքում դա չխանգարեց նախագահին, վարչապետին, զանազան այլ մանրումեծ պաշտոնյաների տոնական ուղերձներ հղել։ Մոտենում է Անկախության երեսնամյակի տոնը, որն ավանդաբար՝ հինգ տարին մեկ՝ հոբելյանական տարեթվերին, նշանավորվում էր Հանրապետության հրապարակի զորահանդեսով։ Ի՞նչ է առաջարկվելու մեզ այդ օրը, ի՞նչ ուղերձ է հնչելու։

  • ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    2021-08-13 08:05

    Շոյգուն՝ տեղեկատվական գրոհների պատրաստման ռազմավարական կենտրոնների մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս հայտարարեց, որ Ռիգայում, Տալլինում, Վարշավայում և այլ քաղաքներում գործում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական գրոհների նախապատրաստման ռազմավարական կենտրոններ: Այդ գրոհները վարելու համար ներգրավում են ռուսաստանցիների. ընտրությունը կատարվում է սոցցանցերում, հիմք ընդունելով ՌԴ քաղաքացիների արտահայտությունների բովանդակությունը։ Այդ արտահայտությունները հստակ հեռարձակում են համապատասխան վճարի դիմաց ազգային շահերին դավաճանելու այս կամ այն անձի պատրաստակամությունը։