ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՎՈՒՇՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ԳՏՆԻ ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ»

2021-09-27 09:43

Արիավան գյուղը, որն հայտնի է նաև Աղավնո անունով, անմիջապես աչքի է ընկնում Արցախի Հանրապետության սահմանը հատելիս: Գորիսից Ստեփանակերտ տանող մայրուղու աջ կողմում անհնարին է չնկատել կարմիր տանիքներով դեղնավուն տների գեղեցիկ շարանը:

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԱԾ ԴԱՎԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԵՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

    2021-09-26 19:02

    Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին, պարտվել է Հայստանի գործող իշխանությունը, որն իր աններելի սխալների պատճառով արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մատնել է վտանգավոր անորոշության, և փաստացի այսօր ՌԴ խաղաղապահ ուժերն են ապահովու Արցախում մեր խաղաղ բնակչության անվտանգությունը: Այս մասին 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված իր ուղերձում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:  

  • ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԱԶԱՏՈՒՄԸ՝ ՓԱԽՈՒՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-09-25 15:51

    Ո՞րն է իշխանության իմաստը, եթե ոչ քեզ ընտրած հանրույթին անվտանգությամբ, արդարությամբ և բարեկեցությամբ ապահովելը։ Միգուցե վայելքներից օգտվե՞լը, պարգևավճարների, ծառայողական մեքենաների, կառավարական ամառանոցների, օգնականների, շքեղ կյանքի, թանկ գործուղումների և նման այլ ճոխությունների առատությո՞ւնը։ Չէ՞ որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում։ Այսօր Հայաստանում հաստատված վարչակարգն այլ բան չէ, քան մեկ անձի բացարձակ իշխանություն՝ առանց որևէ հակակշռի և զսպիչի։

  • ԱԼԻԵՎԻ ԼԾԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

    2021-09-24 17:57

    ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի անկախության օրվա նախաշեմին հարցազրույց տվեց Առաջին ալիքին, որում, մասնավորապես, կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դեռ պետք է լուծվի: Այս հայտարարությունը ոգևորություն առաջացրեց որոշակի շրջանակներում, բայց... Կարծում ենք՝ շատ իզուր։ Եվ խնդիրը բնավ Լին Թրեյսին չէ։ Խնդիրը Փաշինյանն է։

  • ՀԵՐՈՍԱԲԱՐ ՊԱՀԵՑԻՆՔ ԵՐԵՎԱՆԸ՝ ՓՐԿԵԼՈՎ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ

    2021-09-24 14:03

    Կա՞ աշխարհում որևէ այլ, թեկուզ բանանային մի երկիր, որի առաջնորդն այսքան անհոգությամբ և թեթևամտությամբ խոսի պատերազմում սեփական պարտության, հաղթանակի՝ բեռ լինելու, տարածքների կորստի անխուսափելիության և թշնամու հետ բարիդրացիության անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, կա՞ աշխարհում երկրորդ մի երկիր, որի բնակչությունը սեփական գոյաբանական սպառնալիքին այսքան անհաղորդ լինի՝ հույսը դնելով ում վրա ասես, միայն ոչ սեփական ուժերի։

  • ՎԱՐՁՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ, ԹԵԵՎ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

    2021-09-23 20:35

    Անվտանգության խնդիրը զրոյացրել է քաղաքական օրակարգը Առաջին հայացքից կարող էր թվալ, թե հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը կփորձի տեղը հանել ՏԻՄ ընտրություններում։

  • ՀԱՐ ԵՎ ՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆԸ

    2021-09-23 14:31

    Թեև Հայաստանի վարչապետը կարծում է, որ պատմությունը ցույց է տվել, թե հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին, հայոց պատմությունը ճիշտ հակառակն է ապացուցում։ Օրինակ այն, որ քեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն իրավունք չունես համոզելու քեզ հետ բարեկամություն անել, զենքդ վայր դնել ու հանձնվել։ Եթե անգամ Փաշինյանը քաջածանոթ է վերջին մեկուկես հարյուրամյակի մեր պատմությանը, տպավորությունն այն է, թե միտումնավոր անում է տրամագծորեն հակառակ պնդումը՝ խոսելով զինաթափման և խաղաղասիրության մասին։

  • «ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ»

    2021-09-23 09:01

    Նախ՝ երկու մեջբերում Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից։ Հոդված 2-րդ. «Ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. (...), գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Հոդված 3-րդ. «Պատժելի են հետևյալ արարքները. (...) գ) ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը»։

  • ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    2021-09-22 18:36

    «Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույն կերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»։ Սա մի պարբերություն է Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից։ Փաստորեն հերետիկոսության շքերթը, որի մեկնարկը տրվել է 2018-ին, շարունակվում է…

  • ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԵՐԵՑ ՆՈՐ ԶՈՀԵՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

    2021-09-22 16:15

    Նախընտրական շրջանում Փաշինյանը խոստանում էր իր վերընտրությամբ բացել կայուն խաղաղության դարաշրջանը Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ո՛չ հետպատերազմյան առաջին ամիսներին, ո՛չ նախընտրական փուլում, ո՛չ էլ այսօր, ցավոք, Զինված ուժերում զոհերի և վիրավորների վիճակագրությունը բնավ խաղաղության մասին չի վկայում։ Ընդհակառակը, և՛ Արցախում, և՛ Հայաստանի սահմաններին՝ դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, թշնամու ոտնձգությունները շարունակվում են։