Քաղաքականություն

Ո՞ՒՄ Է ՆԻԿՈԼԸ ՎՍՏԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐՆ» ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՊԱՏԻՎԸ»

2024-10-29 09:24
570

Եվ այսպես, ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովի մեկնարկից երկու շաբաթ առաջ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են մասնակցել դրան։ Այդ բնավ ոչ պատվաբեր հանձնարարությունը հլու-հնազանդ կատարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 25-ին, թեև որոշումն ակնհայտ էր դեռևս սեպտեմբերի սկզբին։ «ԳԱ»-ն այդ օրերին գրել էր, որ փաշինյանական ոհմակն արձագանքել է հայ գերիների և պատանդների ազատ արձակման ակտիվ արշավ ծավալելու Լուիս Մորենո Օկամպոյի կոչին, փաստացի հայտարարելով. Բաքու գնալու ենք, գերիների ազատ արձակել չենք պահանջելու։ Ցավոք, մեր կանխատեսումները ճիշտ էին. ասենք, օկուպացիոն ռեժիմից այլ բան ակնկալել հնարավոր էլ չէր։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ

    2024-10-28 10:59
    648

    25 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանն իր հանցակիցների հետ Ազգային ժողովում 8 հոգի գնդակահարեց , այդ թվում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և 2 փոխնախագահներին, ինչպես նաև մեկ նախարարի և 3 պատգամավորների։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՅԴՊԻՍԻՆՆ Է «30 ԱՐԾԱԹԻ» ԳԵՐԻ ԼԻՆԵԼՈՒ ԲԱԺԻՆԸ

    2024-10-28 10:48
    564

    Սասուն, թե Արցախի հանձնման, թե բանակի կազմաքանդման, թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։

  • ԲԱՔՎԻ ՎԱՆԴԱԼԻԶՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱԳՆ-Ը, ԿԳՄՍՆ-Ը ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

    2024-10-26 09:52
    672

    Հոկտեմբերի 21-ին համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Ստեփանակերտի պատմական կենտրոնը: Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի գրառման համաձայն՝ հողին է հավասարեցվել առնվազն 6,5 հեկտար բնակելի կառուցապատված տարածք, իսկ կցված քարտեզը ցույց է տալիս ալիևյան վանդալիզմի մասշտաբները հայկական երկրորդ մայրաքաղաքում։

  • «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» 25 ՏԱՐԻ ԱՆՑ . 1999-ԻՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷՐ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՀԵՏ…

    2024-10-26 08:52
    622

    Նախագահ Ջորջ Բուշ ավագի արխիվներում կա մի գրառում, որը վկայում է այն մասին, որ այն ժամանակ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալն առաջարկել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի տարբերակ, որը հայտնի էր «Գոբլի պլան» անվանումով: Խոսքը Արցախը Մեղրիի հետ փոխանակելու մասին էր, ինչի շուրջ Օզալանը զրուցել էր ԱՄՆ նախագահի հետ։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո որոշակի շրջանակների բարձրացրած աղմուկի պահի դրությամբ հայտնի էր, որ այդ ծրագրին դեմ է արտահայտվել ոչ միայն ՀՀ ղեկավարությունը, այլև ՌԴ-ն։

  • Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐՆ Է` «ՈՐՏԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅՆՏԵՂ ԵՍ ԿԱՑ»

    2024-10-25 13:36
    558

    «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են:

  • ՋՈՒՐ՝ ԹՇՆԱՄՈՒ ՋՐԱՂԱՑԻՆ

    2024-10-25 09:06
    769

    Ցավով ստիպված ենք արձանագրել, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելը սովորական երևույթ է դարձել ժամանակակից Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների շրջանում։ Գիտակցաբար է արվում դա, թե անտեղյակության կամ տարրական անգրագիտության պատճառով, այլ հարց է։ Բայց փաստը մնում է փաստ։ Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե իրավունք ունի՞ արդյոք Ադրբեջանը հարձակվելու Հայաստանի և Արցախի վրա, հայտարարեց, թե «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Օպերատիվ կերպով արձագանքելով դրան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անընդունելի և դատապարտելի անվանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությունը:

  • ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԼՎԱՆՈ՞ՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ: ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՄՏՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ, ՈՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է…

    2024-10-24 09:00
    733

    Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե խաղաղության միջպետական համաձայնագիրը կստորագրվի 2023 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ «եթե չհասցնենք, ապա 2024 թվականի հունվարին»: 2022 թվականի հոկտեմբերի 31-ին (44-օրյա պատերազմից 2 տարի անց և սեպտեմբերի 13-14 -ի ագրեսիայից մեկուկես ամիս անց) Սոչիում կայացավ Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահը ձգտում էր հաստատել, որ հակամարտության կարգավորման մոդերատորը Ռուսաստանն է, այլ ոչ թե Արևմուտքը։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն, որով կողմերը հաստատեցին ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից հրաժարման պատրաստակամությունը: Դա՝ թղթի վրա, իսկ բանավոր կերպով Ալիևը չէր թաքցնում ուժի կիրառմամբ Սյունիքով այսպես կոչված միջանցք բացելու և Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու մտադրությունները։ Մինչդեռ Հայաստանում իշխանությունների մատուցմամբ խոսում էին այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՎԵՐԱԴԱՌՆԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆ՝ «ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-23 14:04
    604

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՒ ՕԳՈՒՏԻ ՄԱՍԻՆ

    2024-10-23 08:42
    803

    Միացյալ Նահանգները Երևանից ցանկանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն և ստանում է դա։ Միացյալ Նահանգներն ուզում է վերահսկել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, և աստիճանաբար ստանում նման վերահսկողության նորանոր լծակներ: