Քաղաքականություն

ԻԺԱՆՈՑ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՆԵ ՄԵԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՈՐԻ ՏԵՂԸ ԲԱՆՏՈՒՄ ՉԷ

2024-10-19 08:30
667

Հոկտեմբերի 16-ին խորհրդարանում լսումների ժամանակ բռնկված լեզվակռիվը բառացիորեն պայթեցրեց սոցցանցերն ու ցնցեց փորձագիտական հանրությանը։ Մեկնաբանների մեծ մասը հրճվանքով է արձանագրում իշխող թիմում առկա տարաձայնությունները, որոնք պոռթկացին այդչափ զազրելի տեսքով, մյուսները գրում են նախապես խաղարկված կոմբինացիայի մասին, որը բեմադրել է «գորշ կարդինալի» դերին ակնհայտորեն հավակնող Անդոն Քոչարյանը։ Երրորդներն էլ, որոնք, ցավոք, ամենից սակավաթիվն են, փորձում են սթափեցնել հայրենակիցներին, զգուշացնելով, որ նման շոուներով իշխանությունները շեղում են հանրության ուշադրությունը ինտենսիվ ընթացող և երկրի համար ճակատագրական գործընթացներից։

  • ՀԵԾԱՆՎՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՇԽԱՐՀԸ

    2024-10-18 10:25
    726

    Հեծանվային զբոսանքներն ապարդյուն չանցան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճանաչել աշխարհը: Եվ դա հիանալի՛ է: Կառավարության վերջին նիստում նա հարց տվեց. «Էդ ո՞վ ա թողնելու Բրյուսելում իրա կյանքը, հանդարտ՝ մեր չափանիշներով, գալու, գնա ապրի, ասենք, ենթադրենք, Մովսես գյուղում՝ կրակոցների տակ»։

  • ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀՀ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՄՈՌԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ, ԱՌՆՎԱԶՆ ԱՆԲԱՐՈ Է

    2024-10-18 09:21
    403

    Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ո՛չ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։

  • Լևոն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՈՐԾԵՐ ԿԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-17 18:56
    457

    Հանցավորության աճի պատճառների մասին իշխանությունների փաստարկներն համոզիչ չեն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍՆԵԼ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

    2024-10-17 15:23
    472

    Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱԼՈՒ ԵՎ, ԱՅՈ՛, ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ԴՆԵԼՈՒ

    2024-10-17 14:00
    427

    Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ ՀՀ-ն չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջւմ գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

  • ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉՊԵՏՔ Է ՏԱՐԱԾՎԻ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-17 13:30
    511

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-10-17 12:34
    298

    Հոկտեմբերի 17-ին Երևանում ընթանում են խորհրդարանական լսումներ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումները գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։

  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆՈՒՄ

    2024-10-17 09:13
    475

     Հոկտեմբերի 13-ին Մեղրիի զորամասում հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա հոկտեմբերի ամսին ոչ մարտական պայմաններում զինվորի մահվան արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել էր Վահե Հարությունյանի դին, որը, ըստ քննության վարկածի, ինքնասպան է եղել: Իսկ ընդհանրապես միայն այս տարի բանակում ոչ մարտական կորուստների թիվը գերազանցել է երրորդ տասնյակը։

  • ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍԻՐԱՇԱՀՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

    2024-10-16 15:27
    527

    Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ փաստաբանների խումբը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շատ ավելի մտահոգված են գերեվարված հայերի ճակատագրով, քան ՀՀ իշխող վերնաշերտը: Հենց նրանք են СОР29-ից առաջ հանդես գալիս նախաձեռնություններով՝ փորձելով միջազգային համաժողովի բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել հայ գերիների ճակատագրի վրա։ Արցախի հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել Մեծ Բրիտանիայում՝ այդ երկրի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ: Նրա խոսքերով՝ «եթե միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկի 23 գերիների վերադարձի ուղղությամբ, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանին ներվել են էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն Արցախում»։ Եպիսկոպոսը կոչ է արել երիտասարդներին սոցցանցերում գտնել Օկամպոյի էջը և տարածել գերիների վերաբերյալ նրա գրառումները: Ակցիային միացել են բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ, եպիսկոպոսը միանալու կոչ է արել բոլոր հայերին…