Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների մեծ մասն ընտրել է ԵԱՏՄ–ն ու ԲՐԻԿՍ–ը կամ հավասար հեռավորություն է պահպանում աշխարհաքաղաքական կենտրոններից։ ԵՄ–ն էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։