Քաղաքականություն

ՔԵ՛Ֆ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԸՆԿԵՐՆԵՐ

2024-10-01 11:08
810

Հոկտեմբերյան Հայաստանը հայտնի արտահայտության պատկերազարդումն է. «Աշխարհը փուլ է գալիս, բայց դեռ կարելի է ապրել ու քեֆ քաշել»։ Հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է 10 փառատոն. հոկտեմբերի 4-5-ին՝ սուրճի ու թեյի փառատոն Երևանում, հոկտեմբերի 5-ին գինու՝ Արենիում, հոկտեմբերի 6-ին ազնվամորու՝ Դավիթ Բեկում, հոկտեմբերի 8-ին քյուֆթայի՝ Էջմիածնում, հոկտեմբերի 10-ին պանրի՝ Տաշիրում, հոկտեմբերի 12-ին ճագարների՝ Մարմաշենում, հոկտեմբերի 20-ին ընկույզի՝ Հերհերում, հոկտեմբերի 18-20 -ին պանրի՝ Երևանում, հոկտեմբերի 18-20-ին մեղրի՝ Երևանում, հոկտեմբերի 26-ին դդմի՝ Տավուշում։ Հիասքա՛նչ է:

  • ՍՈՐՈՍԱՃՏԵՐԸ ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ, կամ՝ ՊԼԻՆԹՈՒՍԻ ԳԾԻՑ ԷԼ ՑԱԾՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

    2024-10-01 08:31
    487

    Հոկտեմբերի 7-8-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափի քննարկումը ձգձգվեց սորոսական հանրության աննախադեպ ակտիվացման պատճառով։ Վերջերս Սորոսի մարդիկ սկսել են անթիվ ճնշումներ գործադրել իշխող վերնաշերտի ղեկավարի վրա, ինչը լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նախկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներսում գործում են արևմտյան և թուրքական ազդեցության գործակալներ։ 6 տարվա ընթացքում այդ գործակալությունն ամուր հաստատվել է ՔՊ ղեկավար կազմում, իսկ այժմ առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Փաշինյանը չմեկնի համաժողովի, այլ իր փոխարեն ուղարկի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովից առաջ, հոկտեմբերի 4-5-ին, նշանակված է Ֆրանկոֆոնիայի 19-րդ համաժողովը: Այդ միջոցառումը Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող բաց թողնել։

  • ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ՈՉ ԹԵ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ, ԱՅԼ՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    2024-09-30 13:54
    449

    ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր. անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։ Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀՀ-ԻՆ ԱՆՀԱՐՄԱՐ ԿԼԻՆԻ ԵՎ՛ ՀԱՐԻՍԻ, ԵՎ՛ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ

    2024-09-30 09:18
    436

    Հայաստանի համար լավ չի լինի ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում՝ ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած «ԱՄՆ ընտրությունները և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի ժամանակ։

  • 4 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ…

    2024-09-28 11:46
    785

    «44-օրյա պատերազմի սկզբնական հարվածներից շատ թեժ է եղել Քարվաճառի և Եղնիկների ուղղությամբ: Եղնիկներ յոթ կետով գրոհ է եղել, ավելին, քան Մատաղիսի ուղղությամբ: Ես չեմ բացառում՝ թշնամին իմացել է նաև, որ այդ զորամասերում բարձիթողի վիճակ է եղել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ՊԲ հրամանատարը ժողով է արել բոլոր գնդերի հրամանատարների հետ ու նշել է, ասել է, որ Մատաղիսի և Ջաբրայիլի գնդերի կողմից է լինելու, եթե պրոբլեմ ունենանք, այդտեղից է լինելու, դա կարող եք Ջալալ Հարությունյանից հարցնել: Այդ ուղղությունների հրամանատարներին նշել է, որ ձեր մոտ է բարդակը, գնացեք զորքը կարգի բերեք… Երբ որ սկսվել են ամենաթեժ մարտերը, Գառնի-1 բարձունքը կարողացել է դիմադրել ընդհամենը 1 ժամ 20 րոպե: Գառնին ամենաբարձր բարձրունքն է՝ իշխող դիրք ունի»,- պատմել է մարտական գործողությունների մասնակից, Մատաղիսի անկման ականատես Ավետիս Ավետիսյանը:

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ԳՈԳԻՆ ՆՍՏԵՑ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-09-28 09:48
    668

    Զգուշացնում էի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները տապալելով, մեր դիրքերը Մոսկվայում թուլացնելով, Մոսկվային հրում ենք դեպի Թուրքիա ու Ադրբեջան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԴԱՐՁԱԾ ՓԱՍՏԵՐ

    2024-09-27 09:27
    619

    2020թ. արյունալի պատերազմը չէր լինի, եթե 2018թ. ՀՀ-ում չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը: Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը:

  • ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ

    2024-09-27 08:29
    949

    Ի՜նչ խղճուկ է խեղկատակը՝ արքայի գահին բազմած, Ի՜նչ հիմար է ժողովուրդը՝ նրան դա թույլ տված։ Ռոբերտ Բըրնս

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՈՒՆՆ» ՈՒ «ԱՌԱՏԱՁԵՌՆ» ԷՐԴՈՂԱՆԸ

    2024-09-26 12:49
    718

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ. «ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ, ԹԵ ԱՐԴԵՆ ԴԺՈԽՔՈՒՄ ԵՆՔ։ ՉԳԻՏԵԻՆՔ, ՈՐ ԴԺՈԽՔԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է...» (Մաս 1)

    2024-09-26 09:16
    614

    Դա տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան մոտավորապես ժամը 6-ին Արցախում, որտեղ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր ցեղասպանություն էր իրականացվում, բայց աշխարհը լռում էր։ Դա տեղի ունեցավ այն մարդկանց հետ, որոնք 9 ամիս շարունակ զրկված էին կյանքի համար անհրաժեշտ ամենից, տանջահար՝ սովից, ցրտից, էլեկտրականության, գազի, վառելիքի, դեղորայքի բացակայությունից, և կտրված քաղաքակիրթ աշխարհից: Այն աշխարհից, որը ժամանակ առ ժամանակ ինչ-որ անըմբռնելի ձայներ էր արձակում՝ «կոչեր ու պահանջներ» անվանումով, բայց մատը մատին չտվեց 100 հազարից ավելի արցախցիներին օգնելու համար։ Դա տեղի ունեցավ փոքրիկ հանրապետությունում, որը 3 տարի առաջ սարսափելի պատերազմ էր վերապրել, և դրանից ընդամենը մի քանի օր առաջ կրկին ենթարկվել թուրքական հանցավոր ռազմական մեքենայի հրեշավոր հարձակմանը: