ՈՐՈՆՎՈՒՄ Է 18 ՔԱՂԱՔԱՑԻ, ԱԻՆ-ԻՆ ՀԱՅՏՆԻ Է` ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՅՑԵԼՈՒ, ՔԱՆԻՍԸ` ԱՇԽԱՏՈՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնվում է 18 քաղաքացի։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնվում է 18 քաղաքացի։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Դրա համար, ըստ նրա, քաղաքական կամք ու ցանկություններ են պետք։ «Դա աղետ չէ, այստեղ վերադարձի կետ չկա: Այլընտրանք կարող է լինել պայմանական կուտակային համակարգը, որը գործում է, օրինակ, Շվեդիայում և Գերմանիայում, և պետությունը պետք է որպես երաշխավոր հանդես գա։ Պետք է անցումային դրույթներ մտցնել, ներգրավել ամբողջ հասարակության ներուժը, քանի որ դա ոչ թե իշխանությունների, այլ ապագա սերունդների խնդիրն է»,- ասաց նա։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին:»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2021 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում
Էնդոկրինոլոգ Տատյանա Ֆիլիպովան կիսվել է իր մասնագիտական կարծիքով այն մասին, որ շաքարախտով հիվանդները չպետք է վախենան հատապտուղներ և մրգեր ուտելուց, այլ պետք է հետևեն սննդակարգի որոշակի կանոններին, հայտնում է «ՄեդիկՖորում»-ը։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համակարգող, ինչպես Ս․ Սարգսյանն է կնքել՝ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ` իր օրակարգով։ Նա ԱԺ աշխատանքների բոյկոտն արդարացված է համարում, ասել է՝ շարժման շնորհիվ է, որ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս դիմադրության շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։ Սրանով է պայմանավորված, որ նա վարչապետից մի քանի անգամ ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում և կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։