ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ «ԹԱՎԻՇԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

2023-12-20 09:45

Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 932 731 մարդ։ Այս մասին վկայում են երկրի բնակչության 2022 թվականին անցկացված երրորդ մարդահամարի ամփոփ տվյալները, որոնք հրապարակվել են հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Ընդ որում, 2011 թվականին բնակչության երկրորդ մարդահամարի տվյալներով այդ ցուցանիշը կազմում էր 3 018 854 մարդ, իսկ 2001 թվականի առաջին մարդահամարով՝ 3 213 011։ Քաղաքային բնակչության բաժինը կազմում է 63,8%, գյուղական բնակչությանը՝ 36,2%, ընդ որում 2011 թվականի համեմատ՝ քաղաքաբնակների թիվն աճել է (63,3% 2011 թվականին), իսկ գյուղական բնակչության թիվը՝ նվազել (36,7% 2011 թվականին)։