ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

2020-09-29 13:40

«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝«թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»։

  • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՏԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂԻՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ԱԼԻԵՎԻ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆԸ

    2020-09-23 19:13

    Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, նույն օրը կազմակերպությունը նշեց իր հիմնադրման 75-ամյակը: Այդ առիթով անդամ պետությունների ղեկավարները տեսագրեցին և հաջորդ օրը հնչեցրին տեսաուղերձներ՝ արտահայտելով իրենց մտքերը ՄԱԿ-ի հետագա զարգացման և գլոբալ խնդիրների լուծման վերաբերյալ։ Խոսում էին հիմնականում մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով համաշխարհային կառույցի բարեփոխման անհրաժեշտության, բաժանարար գծերի վերացման և փոխօգնության ու համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

  • ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

    2020-09-18 14:59

    Սկիզբը՝ https://golosarmenii.am/am/article/94775/hh-yerkrvord-nakhagah-rrvobyert-qvocharyani-handipvome-pvordzagyetnyeri-hyetԱլեքսանդր Մարկարով․ Բոսնիա-Հերցեգովինան հետաքրքիր պետություն է։ Խորհրդարանը բաղկացած է խորվաթներից, սերբերից եւ բոսնյակներից, նախագահությունը նույնպես բաժանված է երեք մասի, նախագահ հերթով են ընտրում։ Նշեցիք, որ Ալիեւ-ավագը, ըստ էության, չուներ այնպիսի հեղինակություն, որը թույլ կտար բանակցել այլ տարբերակ, որտեղ Ղարաբաղը դառնար կամ անկախ, կամ Հայաստանի մաս։ Նրանից հետո դժվար Ադրբեջանում կլինի որեւէ մեկը, որ կունենա այդ նույն հեղինակությունը, ինչը տանում է նրան, որ կարգավորումը այն տարբերակով, որը մենք տեսնում ենք՝ անկախությունը դե-ֆակտո եւ դե-յուրե ճանաչելը դառնում է բարդ։ Հնարավո՞ր է միջազգային այնպիսի իրավիճակի ստեղծում, որտեղ նոր Դեյթոն է ի հայտ գալու մեր փոխհարաբերությունների մեջ, եւ ինչպիսի՞ն է պոտենցիալ այնպիսի իրավիճակը, որտեղ նոր «Դեյթոնի» պայմանները թելադրվելու են Հայաստանին ու Ադրբեջանին։

  • ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-09-18 14:53

    Ռոբերտ Քոչարյան – Բարեւ ձեզ։ Դուք եւ՛ լուսաբանում, եւ՛ ուսումնասիրում եք այն հարցերը, որոնք այսօր ծառացած են երկրի առջեւ։ Երեւի ամենազգայուն հարցերը դա երկրի անվտանգությունն է, Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Ճակատագրի բերումով ես երկար-երկար տարիներ ուղղակի առնչվել եմ այդ հարցերին։ Ղարաբաղի հարցում 1992 թվականից մինչեւ 2008 թվականը այն անձն էի, ով որոշիչ դեր էր խաղում՝ այդ ամբողջ բանակցային գործընթացում։ Բայց համոզված եմ, որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում թվերին, փաստաթղթերին, քանի որ ուսումնասիրում եւ վերադառնում եք դրան, իսկ ես երեւի ավելի լավ եմ հիշում այն մոտիվացիան եւ, ընդհանրապես, ինչու ենք այս կամ այն հարցում դրսեւորել այս կամ այն մոտեցումը։ Սա չի մոռացվում, եւ, կարծում եմ, տվյալ դեպքում ձեր փաստագրական գիտելիքները մենք այսօր կարող ենք միացնել իմ ոչ թե փաստագրական, այլ բովանդակային գիտելիքներին, շարժառիթներին, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել, եւ այդ սիմբիոզը, կարծում եմ, կարող է բերել հետաքրքիր եզրահանգումների եւ հետաքրքիր լինել մեր ժողովրդի համար։

  • ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌևԱՆԳՈՒՄՆ ԱՀԱԶԱՆԳՈՂ ԱՅԼ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2020-09-17 14:43

    ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

  • ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲԱՅԴԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ․ Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

    2020-09-17 13:43

    «Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր տպավորությամբ՝ Հայաստանի իշխանությունները սպասում են ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ թեկնածու Բայդենի հաղթանակին։

  • ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՊ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

    2020-09-16 18:03

    Ադրբեջանը շարունակում է գրկաբաց ընդունել «Իսլամական պետության» ահաբեկիչներին, իսկ ադրբեջանցի զինծառայողները թրենինգներ են անցնում գրոհայինների շարքերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների սադրիչ հրապարակումները, որոնցում ասվում է, որ ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ղարաբաղում քրդական ստորաբաժանումներ են տեղակայվել:

  • Ջորջ ՄԵՆԵՇՅԱՆ. ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԱԲՈՒ ԴԱԲԻՆ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵՆ

    2020-09-15 10:33

    Վերջին տարիներին Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մտերմացել են եւ կարծես աշխատում են ըստ էության դաշինք կազմելու ուղղությամբ: Հայաստանը քրիստոնյա ազգ է Անդրկովկասում: Մյուս կողմից, ԱՄԷ-ն Պարսից ծոցի մահմեդական պետություն է: Չնայած երկու երկրների աշխարհագրական եւ մշակութային հեռավորությանը, Երեւանը եւ Աբու Դաբին պետք է գիտակցեն, որ իրենք ունեն ընդհանուր ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական շահեր, գրում Ջորջ Մենեշյանը MEO պորտալի իր հոդվածում:

  • Ադրբեջանի ժողովրդական գրող. ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԵԼԱՑԻ ԵՎ ԲԱՆԻՄԱՑ ՀԱՅԵՐ ԵՆ

    2020-09-10 11:12

    Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը վրդովված է իր հայրենակիցների մի մեծ մասի տգիտությունից:

  • ՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ԱՐՃԵՇԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ԽՈՐՏԱԿՎԱԾ ԲԵՐԴԸ»

    2020-09-08 11:30

    Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել։ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։