ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ. ԼԵՎՈՆ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ որոշեց նորից ձայն հանել։ Այս անգամ նա արտահայտվեց բավական հակիրճ և հրամցրեց, իր իսկ բնորոշմամբ, «պարզագույն սիլլոգիզմ». ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, գ) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Կարելի էր պարզապես արձանագրել, որ առաջին նախագահը զգացել է այն վտանգը, որ սպառնում է իր աշակերտի իշխանությանը, իսկ դրա հետ մեկտեղ՝ Արցախի վերաբերյալ այն ծրագրերին, որոնք անձամբ իրեն չհաջողվեց իրականացնել։ Եվ դա, անշուշտ, կլիներ զուտ ճշմարտություն։