ՌՈՔ, ԼԵՌՆԵՐ ԵՎ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ. «ՏԱԹԵՎԵՐԻ» ՄՈՏ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԷՐ
Առաջին անգամ Սյունիքի գեղատեսիլ լեռներով շրջապատված «Տաթևեր» ճոպանուղու հարթակում երաժշտական փառատոն անցկացվեց: Երկու օրվա ընթացքում՝ հուլիսի 15-ին և 16-ին, Tatev Midsummer Music Fest-ում ելույթ ունեցան Հայաստանի լավագույն ռոք-բենդերը՝ «Բամբիռը», «Կաթիլ բենդը», «Լավ էլին», «Նեմրան»։ Իսկ գիշերը հյուրերին զբաղեցնում էին դիջեյները, որոնց թվում էին Hayk Karoyi, daao, Tommy Finger Jr և այլն։