Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ինչպես անցած տարի, այնպես էլ՝ ընթացիկ տարում գրանցել է Հայաստանը՝ 6.8 տոկոս, այնուհետև Ղրղզստանը՝ 6.4 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 2.1 տոկոսով, որի գծով ամենից բարձր աճը նկատվել է Ղազախստանում՝ 11.7 տոկոս։