Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրն է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը
Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձավ Կատարակտի եւ ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, մրցանակն ամերիկահայ ակնաբույժին շնորհվեց ապրիլի 24-ին, Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ: