ՍԱ Է ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐՈՔ ՀՀ 200 քառ. կմ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Նիկոլի հայտարարությունները քննարկելը կանխահայտ անշնորհակալ գործ է՝ բազմաթիվ ու հայտնի պատճառներով։ Այդուհանդերձ փորձագիտական հանրությունն ու ԶԼՄ-ները ստիպված են հաշվի առնել նրա ասածներից ամենակարևորը, քանի որ խոսքը պետության անունից քաղաքականություն վարելու և որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված անձի գործողությունների և մտադրությունների մասին է: Տվյալ համատեքստում արժե հիշել օգոստոսի 31-ին կայացած ասուլիսում նրա հայտարարություններից մեկը, որը չարժանացավ պատշաճ հանրային ուշադրության։ Թեև խոսքը կարևորագույն խնդրի՝ 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Հայաստանի Հանրապետության 200 քառ.կմ ինքնիշխան տարածքի բռնազավթման մասին է։