Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

հոդվածներ 167

Լրագրող, վերլուծաբան, սյունակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու

Բոլոր հոդվածները

  • 2021-10-15 15:20
    мнение

    Ո՞ՒՐ ԵՆ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ ՏԱԿ ՊԱՌԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

    Բնապահպանական խնդիրները բարձրաձայնող հանրային շրջանակները, էկոակտիվիստներն ու ոլորտային ՀԿ-ներն, ինչ խոսք, կարևոր դերակատարում ունեն ցանկացած ժողովրդավար երկրի հանրային կյանքում, եթե, իհարկե, պայքարն ուղղված է խնդիրների լուծմանը, ոչ թե ծառայում է դրամաշնորհ տրամադրողի շահերին՝ ընդդեմ օրվա իշխանության։ Թվում էր՝ շրջակա միջավայրի պահպանությունը գոնե այն ոլորտն է, որի տիրույթում աշխատող ոչ պետական շրջանակները պետք է ահազանգ հնչեցնեն՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։

  • 2021-10-14 13:07
    анализ

    ՆԵՐՍՈՒՄ՝ ԱՌՅՈՒԾ, ԴՐՍՈՒՄ՝ ՆԱՊԱՍՏԱԿ

    Պուտին-Փաշինյան ամեն հերթական հանդիպմանը մեր հանրությունը հետևում է շունչը պահած՝ փորձելով վերծանել հատկապես ՌԴ նախագահի խոսքերի ընտրությունը, ձևակերպումները և նույնիսկ տրամադրությունը՝ դրանից անելով հեռուն գնացող «ազգափրկիչ» դատողություններ։ Մոսկովյան հերթական հանդիպման հրապարակված կարճատև հատվածում կարծես որևէ չնախատեսված դրվագ չեղավ՝ ի զարմանս շատերի։ Խոսքը, բնականաբար, Փաշինյանի ռուսերենի մասին է, որը վաղուց համացանցային մեմերի առիթ է դարձել՝ ի դեմս «Լադիմիր Լադիմիրովիչ» արտահայտության։

  • 2021-10-13 14:27
    анализ

    ՀԱՅՈՑ ՎԵՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ՝ ԱՆՑՅԱԼԻ ՀՈՒՇ

    Իշխանությունը վաղուց հրաժարվել է ոչ միայն Արցախի ապազավթման, այլև անգամ թշնամու վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին խոսելուց։ Ավելի քան կես տարի է՝ որևէ հայ ուխտավորի չի հաջողվել լինել Դադիվանքում, իսկ մեր վերահսկողության ներքո գտնվող Գանձասարի կամ Ամարասի վանական համալիրներ հայերը հասնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Թշնամին նույնիսկ ստիպում է Ամարասի պարսպից իջեցնել Արցախի պետական դրոշը։

  • 2021-10-12 15:53
    анализ

    Ի՞ՆՉ ՎԵՀ ԱՐԺԵՔՆԵՐ, ԵՐԲ ՔԱՂԱՔԱՑԻԴ ԿԻՍԱՔԱՂՑ Է

    Ընդդիմության և հանրային տարբեր շրջանակների ցավալի արձանագրումն այն է, որ հայրենազրկումը մեր բնակչությանը չստիպեց ընդդիմանալ և հեռացնել այս իշխանությանը, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները կստիպեն։ Այս գնահատականը միգուցե և սթափ է, իրատեսական և բխում է հայաստանյան հանրության խորքային ճանաչողությունից, բայց միաժամանակ էլ՝ նույնքան ողբերգական է ու վկայում է պետականազուրկ ազգերին բնորոշ հավաքական մտածողության մասին։

  • 2021-10-11 10:10
    анализ

    ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆ ՈՒ ԲԱՑԱԿԱ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

    Հայաստանի արտաքին քաղաքականությունում նույնիսկ ԱԳ նախարարի նշանակումից հետո առկա խառնափնթոր և չկանոնակարգված վիճակը միայն խորանում է։ Գլխավոր դիվանագետի պաշտոնից Արա Այվազյանի ինքնակամ հեռացումից, ապա և փոխնախարարների ազատումից հետո ԱԳՆ-ն ամիսներ շարունակ մնացել էր անգլուխ, քանի որ կադրային դիվանագետներից որևէ մեկը չէր համաձայնում ստանձնել նախարարի կամ անգամ փոխնախարարի պաշտոնը։ Փոխնախարարների փնտրտուքն, ի դեպ, շարունակվում է առայսօր։

  • 2021-10-09 16:02
    анализ

    ԵԿԵՂԵՑԻՆ ԿԼՑՆԻ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ

    Պատերազմի առաջին տարելիցն ուշագրավ առիթ է հետահայաց գնահատելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ռազմավարական ինստիտուտների, կարևորագույն կառույցների վարքը, արժևորելու նրանց բերած նպաստը, իրողությունները սթափ գնահատելու, իրերն իրենց անուններով կոչելու խիզախությունը։

  • 2021-10-09 10:25
    анализ

    ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԽՂՃՈՒԿ ՓՈՐՁԵՐ

    Ամիսներ առաջ վարչապետի և կառավարության պաշտոնանկություն պահանջած, հրապարակայնորեն ընդդիմադիր դիրքորոշում հայտնած հանրային խմբերի մեծագույն մասն արտահերթ ընտրություններից հետո լուռ է, ընդհատակ է անցել։ Մի մասը, հավանաբար, առայսօր չի համակերպվում ընտրության արդյունքների հետ, բայց պայքարի իմաստ էլ չի տեսնում, ոմանք ստիպված փորձում են գործակցության եզրեր գտնել օրվա իշխանության հետ, երրորդներն էլ իրավիճակը շտկելու կոչ են անում, ճիշտ է՝ չմանրամասնելով, թե ինչ մարտավարությամբ։

  • 2021-10-07 13:32
    анализ

    ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

    Տարածաշրջանը ռազմականապես եռում է, Հայաստանի սահմանների երկայնքով խոշորամասշտաբ զորավարժություններ են։ Նախիջևանում ընթացող «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով թուրք-ադրբեջանական զորախաղերը վերջին մեկ ամսում այդ երկու երկրի հինգերորդ համատեղ վարժանքն է։ Փաստորեն, Թուրքիայի ցամաքային ուժերը, ադրբեջանական զինուժն ու Նախիջևանի համազորային բանակն արդեն փաստացի հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ընդհանուր հրամանատարությամբ։

  • 2021-10-06 14:26
    анализ

    ՈՉ ԹԵ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕՐԵՆՔԻ, ԱՅԼ ԱՆԻՐԱՎ ԵՎ ԱՆՕՐԵՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

    Մհեր Եղիազարյան անունն այսօր քչերին է ինչ-որ բան ասում։ Լրագրող Մհեր Եղիազարյանը մահացավ 2019-ի հունվարին բանտում՝ նախնական կալանքի տակ՝ 44 օրվա հացադուլի հետևանքով, թեև մահվան պահին նա արդեն դուրս էր եկել հացադուլից։ Նրա մեղավորությունն այդպես էլ չապացուցվեց, ու չնայած վատթարացող առողջական վիճակին՝ դատարանն այդպես էլ չփոխեց խափանման միջոցն ու նրան դատապարտեց դանդաղ մահվան։

  • 2021-10-05 14:50
    анализ

    ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՓԵՂԿԱՅԻՆ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

    Արտահերթի նախընտրական ամբողջ ժամանակաընթացքում ընդդիմադիր անվանյալ բոլոր 25 ուժերին լրագրողական հանրույթը հարցադրում էր անում՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում հնարավոր համարո՞ւմ են կոալիցիան նրա հետ։ Հանրայնորեն տրված խոստումը և անգամ ընդդիմադիր ուժերի միջև հնարավոր հուշագրի կնքումը, որը չէր բացառվում, ճիշտ է, երկաթյա երաշխիք չէ՝ հաշվի առնելով նախկին քաղաքական փորձառությունը, ամեն դեպքում՝ գոնե բարոյական պարտավորություն էր դնում մասնակից ուժերի վրա՝ հետընտրական պատասխանատու վարք դրսևորելու։