Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐԴԵՆ ՉՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՆԱՐԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը շարունակում է «Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը» խորագրով հոդվածների շարքը: Հերթական հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը շարունակում է «Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը» խորագրով հոդվածների շարքը: Հերթական հոդվածը ներկայացնում ենք ստորև.
Թուրքիայի հետ հարաբերությունների ձնհալի, այդ թվում՝ Երևան-Ստամբուլ չվերթների վերսկսման ֆոնին արժե արձանագրել հայաստանյան քաղաքացիական ավիացիայի ընթացիկ փուլի ամբողջ թշվառությունը։ Իշխանության սրտի օլիգարխին պատկանող ավիաընկերության պարբերական թռիչքները բնավ չեն նշանակելու, թե վերջին մի քանի տարում ապիկար կառավարման արդյունքում ոլորտում առաջացած հիմնախնդիրները լուծված են, խոչընդոտները՝ հաղթահարված։
2021թ. փետրվարի 25-ին բանակը պահանջեց Փաշինյանի հրաժարականը 2021թ.փետրվարի 25-ի իրադարձությունները կարող էին ավարտվել ռեժիմի տապալումով, իշխանափոխությունից հետո ընդդիմությունը ոչ մի անգամ այդքան մոտ չէր եղել նպատակին։
Ի՞նչ ունի պահանջելու ճշմարիտ ընդդիմադիրը Նիկոլ Փաշինյանից։ Ճիշտ է, միայն և միայն հրաժարական, ոչ թե, ասենք, քննիչ հանձնաժողովի ձևավորում, անկեղծություն, ազնվություն, ինչ-որ նախարարի պաշտոնանկություն կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում։ Համակարգային ճգնաժամի միակ հանգուցալուծումն այս պահին Փաշինյանի հրաժարականին հաջորդելիք ժամանակավոր կառավարության ձևավորումն է, որը կկազմվի արհեստավարժներից և կփորձի երկիրը դուրս բերել քաոսից ու շարունակական պարտություններից։ Միայն իրավիճակի նվազագույն կայունացումից հետո՝ մեկ տարի անց, կարելի է դիտարկել նոր խորհրդարան և կառավարություն ձևավորելու նպատակահարմարության հարցը։
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին անսպասելի հայտարարությունից հետո Հայաստանի գործող իշխանությունները փոքրիկ ներկայացում խաղացին։ Շրջանառության մեջ դրվեց Փաշինյանի այն ամենախորշելի թիմակիցներից մեկի անունը, որոնք կայուն հակակրանք են առաջացնում ողջամիտ հասարակայնության մոտ։ Սակայն մի քանի օր անց հայտարարվեց, թե քանի որ այդ թեկնածությունը բացասական արձագանք է հարուցել, իշխող կուսակցությունը որոշել է ընտրել մեկ ուրիշին։ Իբր՝ այ թե ինչպես են իշխանությունները հաշվի նստում հասարակական կարծիքի հետ, որ հրաժարվում են անընդունելի թեկնածությունից՝ հօգուտ ավելի չեզոք անձնավորության։
Արցախյան հակամարտության բանակցային կարգավորման թեմային հարցազրույցում անդրադառնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք քիչ առաջ Ձեզ հետ միասին դիտում էինք Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում բանակցային գործընթացի հիմնական առանձնահատկությունների մասին պատմող կարճ տեսահոլովակը. ներկայացվեց բարձր մակարդակով նախագահների, արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակագրությունը, հիմնական հանգրվանները և հիմնական բանակցված փաստաթղթերը: Այդ մասին տեղեկատվությունը ժամանակին հասանելի է եղել և՛ Ձեր կողմից, և՛ անհրաժեշտության դեպքում համանախագահներն են խոսել: Օրեր առաջ Հանրապետության վարչապետն ասաց, որ չկա մի այնպիսի տեղեկատվություն Արցախյան կարգավորման թեմայով, որին Դուք տիրապետում եք, իսկ ինքը` ոչ, և ամբողջական տեղեկատվությունը գտնվում է իր սեղանին 2018 թվականից սկսած: Մյուս կողմից, Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում Ձեր բանակցածի, Ձեր` իբրև ժառանգություն թողած բանակցային օրակարգի մասին պնդումները` Ձեր և գործող վարչապետի կողմից տրամագծորեն իրար հակասում են: Ինչպե՞ս կարող է այդպես լինել:
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաև ասվում է.
Միայն բանակի երեսնամյա հոբելյանն անտեսելը բավական է, որ Նիկոլ Փաշինյանը և յուր վարչախումբն արժանանան ամենալայն հանրային պախարակման՝ դեռ մի կողմ նրա տասնյակ մյուս հանցանքները, որոնց համար ևս վստահաբար պատժվելու է։ Բանակի տոնը, մայիսյան եռատոնը, Անկախության օրն ավանդաբար տոնախմբող մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն իրենց ներսում արդեն վաղուց հրաժեշտ են տվել Հայաստանի փաստացի կառավարչին, փակել են նրա էջը, և կամ էլ՝ հայհոյում են նրան ու իր կնոջը ու, որքան էլ անբնական է, անգամ հրապարակավ նրա մահն են ցանկանում։
Քանի դեռ ՀՀ Սահմանադրության նկատմամբ նոր ոտնձգություններ տեղի չեն ունեցել, ըստ Մայր օրենքի ներկայիս կարգավորման՝ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և կամ ռազմական ոլորտներին, պետք է նախևառաջ քննարկվեն գործադիրում, ապա դրա համար լիազորված անձն այն պետք է ստորագրի պետության անունից։ Դրանից հետո կառավարությունը պիտի հավանություն տա այդ փաստաթղթին, ստանա Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը և վերջում ներկայացնի Ազգային ժողով՝ այն վավերացնելու։