ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դեպքերից հետո մենք, կարծես, մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։